19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանն ու Լիտվան ընդլայնում են հարկային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի հարկային ոլորտում հայ-լիտվական կապերի հետագա խորացմանը»: Ֆինանսների նախարարը լիտվացի գործընկերներին ներկայացրել է նաև Հայաստանի հարկային համակարգի վերջին տարիների բարեփոխումների ընթացքը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրություն: Փաստաթղթով կանոնակարգվում են երկու երկրների իրավասու մարմինների միջև հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունը, ինչպես նաև տեղեկությունների ավտոմատ փոխանակումը հարկային կարգապահության մոտեցումներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:

Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը, ընդգծելով Հայաստանի հետ հարկային համագործակցության շարունակական զարգացումը, կարևորել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումը. «Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Լիտվայի և Հայաստանի միջև հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում»: ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանն անդրադարձել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքին. «Սա առաջին քայլն է Եվրամիության զարգացած երկրների էլեկտրոնային կառավարման համակարգերին ինտեգրվելու ուղղությամբ: Կարծում եմ, փաստաթուղթը կխթանի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ