19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տևական ժամանակով ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված`

  • հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
  • Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների,
  • Նուբարաշեն վարչական շրջանի,
  • Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,

Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների.

  • հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների ու «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
  • հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ