28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ըստ գիտնականի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում անմահ հոգին

«Ես ուսումնասիրում եմ վարքի բարձրագույն նյարդային գործունեությունը և գիտեմ, որ ամբողջ մարդկային զգացմունքները՝ ուրախությունը, վիշտը, տխրությունը, բարկությունը, ատելությունը, սերը և մարդու մտքերը, մտածելու-խորհրդածելու ունակությունը, դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ բջիջներով փոխկապակցված են մարդկային ուղեղի և նրա նյարդերի հետ:

Երբ մարմինը դադարում է ապրել, այդ ժամանակ բոլոր այդ զգացմունքները և մարդու մտքերն ասես պոկվում են ուղեղի արդեն մեռած բջիջներից, և, համաձայն ընդունված օրենքի, ոչինչ՝ ո՛չ էներգիան, ո՛չ նյութը անհետ չեն կորչում, այլ ամբողջանում-կազմում են այն հոգին, այն անմահ հոգին, ինչը դավանում է քրիստոնեական հավատը:

… Ինչ որ անում եմ, մշտապես մտածում եմ, որ դրանով ծառայում եմ առաջին հերթին Աստծուն և իմ հայրենիքին, որքան թույլ են տալիս ինձ իմ ուժերը»:

Պավլովը մինչև կյանքի վերջը մնաց Աստծուն հավատարիմ, հաճախում էր եկեղեցի և նյութապես աջակցում եկեղեցուն: Նրա աշակերտներից և հետևորդներից մեկը գրում է.

«Ինձ բախտ է վիճակվել մի քանի անգամ Պավլովների հյուրը լինել: Սերաֆիմա Վասիլևնան (Պավլովի կինը) ամեն անգամ ինձ հրաժեշտ էր տալիս այս խոսքերով.  «Պարո՛ն կոմունիստ, ժամանակը չէ՞ արդյոք, որ մտածեք ձեր հոգու փրկության մասին»:

ՊԱՎԼՈՎ Իվան Պետրովիչ – (1849-1936), ռուս գիտնական, ֆիզիոլոգ, հոգեբան, վարքի բարձրագույն նյարդային գործունեության մասին գիտության և մարսողական գործընթացների կարգավորման մասին ուսմունքի ստեղծողը, ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը: Նրա գիտական գործունեությունը հեղաշրջել է արյան շրջանառության և մարսողության այնժամանակյա պատկերացումները, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է  մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաների ուսումնասիրության հիմքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ