23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևը մեղադրել է համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Էնդրյուն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիչը ներկայումս գտնվում են Բաքվում եւ նախօրեին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Հանդիպումը բավական լարված է եղել, Ալիեւը մեղադրանքներ է հնչեցրել դիվանագետների հասցեին։

Ալիեւը համանախագահներին ասել է, թե Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն՝ նշելով, որ Փարիզում իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց Ղարաբաղում զորավարժություններ են տեղի ունեցել, գրում է ադրբեջանական АПА-ն։

«Հայկական զինված ուժերին պատկանող ուղղաթիռները գրոհել էին ադրբեջանական դիրքերը, մինչդեռ Ադրբեջանը օրեր շարունակ լռում էր՝ անպատասխան թողնելով հայկական կողմի գործողությունները։Վերջապես, օրեր անց Ադրբեջանը պատասխանեց, այն էլ այն ժամանակ, երբ այդ ուղղաթիռները փորձում էին կրակ բաց թողնել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «այդքանով չբավարարվելով՝  բռնապետական ռեժիմ ունեցող Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքական նոր սադրանքի գնաց, եւ նա հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է»։

«Ցավոք, դա ևս անպատասխան մնաց միջնորդների կողմից»,- շարունակել է իր մեղադրանքները Ալիեւը։

Ալիեւը հայտարարել է,  որ Հայաստանն այժմ տարածաշրջանի համար մեծ վտանգ ներկայացնող երկիր է, եւ ադրբեջանական սահմանամերձ գյուղերի վրա կրակում է անգամ հարսանիքների պահին։Արդյունքում տուժու է խաղաղ բնակչությունը։

«Միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդները այդպես էլ ադեկվատ ձևով չարձագանքեցին հայկական կրակոցներին։ Իսկ երբ մենք պատասխանում ենք նման գործողություններին, մեզ են մեղադրում։

Ադրբեջանի դիտարկմամբ՝  այս ամենը ստվեր է նետում միջնորդական առաքելության վրա»,- ասել է Ալիևը։

Թե ինչպես են պատասխանել Ալիեւի այս մեղադրանքներին համանախագահները, չի նշվում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ