23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ «ոտքն է իջել» Կարեն Անդրեասյանի վրա /վիդեո/

Այսօր կառավարության նիստին մասնակցեց նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով երկու օր առաջ ԱԺ-ում ներկայացնում էր իր գրասենյակի գործունեության տարեկան զեկույցը: Հիշեցնենք, այդ զեկույցի քննարկումն առանձնացավ ոչ միայն ընդդիմության դատափետմամբ, այլ նաև ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի՝ ՄԻՊ-ին ուղղված հեգնական քննադատությամբ, ինչը հարուցել էր ՄԻՊ-ի վրդովմունքը :

Լրագրողների հարցերը հենց այս թեմային էին վերաբերում` արդյ՞ք դա պայմանավորված է Կարեն Անդրեասյանի ու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջև լարված հարաբերություններով եւ Անդրեասյանի վրա «իջած ոտքը» վերջինինն է:

«Գլխավոր դատախազի հետ ունեցել եմ բազմաթիվ կոնֆլիկտներ, բայց Գևորգ Կոստանյանն այնպիսի բարոյական նկարագիր ունի և այնպիսի անձնավորություն է, որ եթե խնդիրներ է ունենում որևէ մեկի հետ, ապա դա չի անում թաքնված, կեղծ պատվերների միջոցով: Նա ունի այն ուժը, կարողությունը և մարդկային արժանիքները, որ խնդիրները բարձրաձայնի անձամբ և ինքնուրույն»:

Լրագրողները պնդեցին՝ ուրեմն ո՞ւմ ոտքն է տրորել: «Համոզված եմ, որ դա պատվեր էր, ես հիմքեր ունեմ: Եթե անհրաժեշտ լինի, ես կհրապարակեմ այդ հիմքերը»:Ես ասացի, որ կա այդ մարդ: Ես գիտեմ այդ մարդուն, չեմ հնչեցնի նրա անունը,- Անդրեասյանը` հավելեց,- այս պահին ես ներում եմ Սամվել Ֆարմանյանին: Ես դեռ բարկացած եմ նրա անմիջական ղեկավարի վրա, և սա համարում եմ այս պահի դրությամբ իմ վերջին պատասխանը: Հուսով եմ, որ նրա անմիջական ղեկավարն այլևս նրան սխալ ուղու վրա չի դնի»:

Դիտարկմանը, թե Սամվել Ֆարմանյանն ասել է, որ իր ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հանրապետության նախագահի ու Սամվել Ֆարմանյանի միջև մեծ, հեռավոր ճանապարհ կա»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ