10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը կարևորեց ՀԿ-ների մասին օրենքի փոփոխությունը

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին  հավանության արժանացրեց  «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։

Նախարարը  հիշեցրեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել։ «Մասնավորապես 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչը առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ-ներ։ Նրանց նպատակն էր՝ ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,-ասաց նախարարը։

Հովհաննիսյանը  տեղեկացրեց, որ այսօր ներկայացված փաթեթը քննարկված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և նրանց բոլոր առաջարկությունները հաշվի են առնված։ Վարչապետը նշեց, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումները ու մասնագիտական տեսակետները, ներկայացնում է նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ ծրագիր։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ