17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը` Դանիայի պես

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2016թ» զեկույցում, Հայաստանը երեք կետեով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին  Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ Հայաստանը զեկույցում գտնվում է վերջին տարում երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած երկրների շարքում։

«Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղություններով կատարված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամկետների ու ծախսերի կրճատումը, և պայմանագրերի կիրարկման որակը»,-աաց վարչապետը։

Վարչապետի խոսքով` Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես ցածր ռիկսային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտապետական նախագծերի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները։

«ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ընթացակարգերի ժամանակներն ու ծախսերը, արդյունքւմ սահմանային ձևակերպումների համար պահանջվղ 50 ժամը հասցնելով 3 ժամի։ Այս ուղղությամբ Հայաստանը 58-րդ տեղից տեղափոխվել է 29-րդ տեղում:

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, որով դատավորները նշանակվում են պատահականության ու ամբողջապես ավտոմատացված սկզբունքով, արդյունքում բարելավել է պայմանագրերի կիրակման որակը։

«Ընկերությունների հիմնադրման առումով Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 5-րդ հրիզոնականը։ Սեփականության գրանցման տեսակյունից, գտնվում է 14-րդ հորիզոնականում, քանի որ Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է երեք օր: Սա համաշխարհային առաջատար եվրոպական երկրի՝ Դանիայի ցուցանիշ է։ Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջինում կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում բավարար է 7 օրը»։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, ինչը պետք է լինի բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում և իր անձնական հսկողության ներքո։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ