10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստվածաբանական երկխոսություն

Հունվարի 22-27-ը Վատիկանում տեղի ունեցավ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի 10-րդ հանդիպումը: Հանդիպման օրակարգում էր մինչև 5-րդ դարը Եկեղեցիների միջև հարաբերությունների մասին միասնական փաստաթղթի պատրաստումը: Աստվածաբանական երկխոսության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին […]

Դադարեցնել անհեթեթ ցուցադրությունը` մշակույթի նախարարին

“Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը  Անցած տարի կառավարության 1169-Ա որոշմամբ Երևան տեղափոխվեցին թվով 53 հուշարձաններ՝ “ցուցահանդես կազմակերպելու նպատակով”: Շատերը գուցե մոռացել են այդ մասին, սակայն մենք՝ “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության անդամներս, դեռ հիշում ենք ու պայքարելու ենք , որ այդ չարաբաստիկ, հակաազգային ու օրեքների կոպտագույն խախտումներով ցուցահանդեսը չկայանա: Ինչպես հայտնվել է ավելի վաղ, […]

ԲՀԿ-ն` Սարգսյանին, ՀԱԿ-ը` Բագրատյանին

Հայերս միշտ չէ, որ ինչ-որ ուժի ընտրելուց հետո ցանկություն ենք ունենում ընտրելու նաև այդ ուժի առաջնորդին և հակառակը: Այս մասին հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ սոցիոլոգի`ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի  և ՀԱԿ-ի չմասնակցությունն ընտրություններին մտավախություն էր ստեղծել, թե այդ ուժերին ընտրողները չեն գնա ընտրությունների, սակայն այդ մտավախությունները չհաստատվեցին. “Դրա պատճառն […]

Րաֆֆին բուլկի ու պերաշկի բաժանեց Չարենցավանի երեխաներին /Ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Չարենցավանում: Նա “խաչապուրիանոցի” մոտ ողջունեց տեղի աշխատակիցներին: Վերջիններս մի պահ անակնկալի եկան եւ չէին մոտենում փոքրիկ պատուհանին: Թեկնածուն սպասեց այնքան, մինչեւ նրանք վերջապես մոտեցան: Տարատեսակ խմորեղեն գնելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նրանց եւ մաղթեց` բարի ընտրություն: Խաչապուրիներն ու բուլկիները նա բաժանեց հավաքված դպրոցականներին: Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց, թե հանկարծ այս մասին Արմենուհուն /նրա տիկինն է/ չասեք` չի սիրում, որ պերաշկի եմ ուտում: Henaran.am-ը թեկնածուից հետաքրրքվեց, թե ինչու կրպակ աշխատակիցները տարակուսեցին եւ չէին մոտենում իրեն: Նա պատասխանեց, որ նրանք ոչ թե վախենում էին իրենից, այլ տեսախցիկների եւ լրագրողների բազմությունից: Ապա Րաֆֆի Հովաննիսյանը  նրանց հորդորեց` չվախենալ եւ առաջանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Կոտայքի մարզում: Այժմ նա ուղեւորվում է Բյուրեղավան: […]

Վախը, դողը սիրտս գնացի, ընկա կրակի բերանը… Արտաշես Ալեքսանյան

 ”Գարեգին Նժդեհ” ֆիլմը նկարահանվել է 3 ամսում, սակայն նախքան այդ 9 ամիս տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին այսօր ”Հենաևան” ակումբում ասաց Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը: Նա նշեց, որ ֆիլմ առավել ևս պատմական ֆիլմ նկարահանելը բավական դժվար է: Ալեքսայանը պատմեց նկարահանումների ժամանակ առաջացած բարդություններից:  ”Գնացինք նկարելու, ձյուն էր, իսկ մենք պետք է աշուն նկարահանեինք, զանգեցի Գարեգին […]

Ոչինչ պատահական չէ … Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղիները հատվեցին /վիդեո, ֆոտո/

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները կրկին խաչվեցին` այս անգամ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Այն պահին, երբ Չարենցավանի մշակույթի տանը ընթանում էր Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը, քաղաք հասավ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչախումբը:  Թեկնածուն, ինչպես միշտ, ճանապարհին ողջունում էր բոլորին եւ բարի ընտրություն մաղթում` պետավտոտեսուչներին, որոնք հսկում էին ճանապարհը, քանի որ նախագահն էր այստեղ, չարենցավանցիներին, անգամ Չարենցավանի […]

Սիրիայում հայ է սպանվել

Սիրիայում հերթական հայն է սպանվել, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Մահացածը 1980-ին ծնված Հոսվեփ Աբգարյանն է, ում սպանել են Բեյրությից Լաթաքիա մեկնելու ճանապարհին` Ջեբլե քաղաքի մոտ: Երիտասարդը գտվել է տաքսու մեջ, որի մյուս 3 ուղեւորները եւս սպանվել են:

Պահանջ դիտորդներին. բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի դիմաց /ֆոտո, վիդեո/

“Սա մեր երկիրն է”, “Մի սատարեք կեղծարարներին”, “Հեռացեք”: Այս կոչերով մի խումբ երիտասարդներ այսօր` հունվարի 31-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ այժմ գտնվում են միջազգային դիտորդները: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվել է մոտ 20 երիտասարդ: Նրանք ցանկանում են միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Անի Կարախանյանը […]

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս […]

Քրեական գործ Շամշյանին խոչընդոտելու համար

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի