20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը գնահատում է կապի եւ տրնասպորտի նախարարության աշխատանքը

Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

 

Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները.

 

 

· Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:

 

·Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:

 

· Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապա­հո­վ­ման խնդիրը:

 

 Արձանագրված դրական զարգացումները

 

 

·Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և կառուցողական  համագործակցություն է ձևավորվել Պաշտպանի աշխատակազմի և նախարարության միջև:

 

·Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող` ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։

 

·Մեր կողմից բարձրացված “Զվարթնոց” օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում  վերացվել են:

 

·  Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:

 Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություններ` փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:

 

·  2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` հավասար մրցակցային պայմաններում:

 

· Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա  է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ:

 

Պաշտպանի աշխատակազմ

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ