12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ի ահազանգն օգնեց

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայքում որպես համայնքի ղեկավար նշված է նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի անունը: Մեր հրապարակումից հետո` քաղաքապետարանի կայքում փոփոխություններ կատարվել: Արդեն նշել են նոր քաղաքապետի` Արսեն Աբրահամյանի անունը: Նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել 2012թ. նոյեմբերի 14-ին, իսկ աշխատավարձը 232 հազար է:

Գալիս են Երևան, փոխում են իրենց ոճը. նորաձևության բլոգեր

Վերջին 2 տարիների ընթացքում հայ կանանց, աղջիկների ու տղաների ուշադրությունը նորաձևության նկատմամբ շատ է աճել: Նրանք սկսել են ավելի շատ հետևել նորաձևության վերջին տենդենցներին ու բրենդներին: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, միաժամանկ նշելով, որ նորաձևության հանդեպ ուշադրության ավելացումն այդքան էլ մասսայական չէ: ”Իրականում  նորաձևությամբ հետաքրքրվողները մեր հասարակության այդքան էլ մեծ մասը չեն կազմում: Մեծ մասի […]

Տարոն Մարգարյանը պարտավորված է

2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված ՛՛Երևանցիները՝ Երևանի մասին՛՛ հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է: ՛՛Նախորդ տարվա […]

Ալթայում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Ալթայի երկրմասում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արթուր Մկրտչյանը եւ Կարեն Հոստեգյանը` ոսկի արդյունահանող ձեռնարկությունից ոսկի հանելու փորձի համար, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Նրանք փորձել են անօրինական ճանապարհով  Ալթայի տարածքից դուրս բերել 190 կգ թանկարժեք մետաղներ: Այդ նպատակով ներքին գործերի աշխատակցին նրանք տվել են 100 հազար ռուբլի, որի դիմաց նա իբր թե պետք է ապահովեր մետաղների […]

Ատամնաբույժները` իրենց “ցավոտ” ատամի մասին. բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր, Հայաստանի նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի ատամնաբույժների ասոցիացիայի անդամները: Ըստ նրանց, հունվարից պետք է մեկ ատամնաբուժական աթոռի` բոռ-մեքենայի  համար վճարեն 80-100 հազար դրամ: Նախկինում այդ գումարը չէր գանձվում: Բողոքավորները լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ այս պայմաններում հնարավոր չի իրականացնել ատամնաբուժական գործունեություն: Սրանով, նրանց խոսքով՝ ճնշում է գործադրվում փոքր կլինիկաների վրա, ինչը […]

Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու. էպոսագետի տիեզերական որոշումը

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու, քանի որ տիեզերքում կանխորոշված է էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հաղթանակը: Վերջինս այդ մասին այսօր հայտնեց ասուլիսում: Դիտարկմանը, թե միգուցե Աստված իր որոշումը փոխի մինչև նախագահական ընտրությունները, Սեդրակյանը վստահորեն կրկնեց. ՛՛ Նման բան չի լինի՛՛: Լրագրողները հետաքրրքվեցին նաև, թե ինչպես է իր քարոզարշավն անցկացնելու նախագահի թեկնածուն: Վերջինս տեղեկացրեց, որ […]

ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են մոտ 911 մահացածի տվյալներ

      ՀՀ ոստիկանության կողմից այսօր հերթական անգամ ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 14252 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 11599-ին պարզաբանել են բնակչության […]

Եղանակը առաջիկա օրերին

Հունվարի 12-16-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի: Հայտնում են ԱԻՆ-ից:

Չի թույլատրում Պուտինին Հայաստան գալ

Նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախագահ դառնալուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախ և առաջ քայլեր է անելու Արցախի և ազատագրված տարածքները Հայաստանի անբաժանելի մաս հռչակելու ուղղությամբ: Երկրորդ քայլը Աբխազիայի և Օսեթիայի անկախության ճանաչումն է լինելու: ՛՛Երրորդը Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմատնտեսական դաշինքի հաստատումն է լինելու, որի կենտրոնը լինելու է Հայաստանը, դաշինքը ձևավորվելու է այս նախագահական ընտրություններից հետո, իր […]

Դալմայի այգում դաժան սպանության հեղինակը պատմել է մանրամասները /վիդեո/

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Դալմայի այգում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հեղինակը և սպանվածի հայրը դեպքի առնչությամբ իրենց մեկնաբանություններն են ներկայացնում: Հիշեցնենք, որ Հունվարի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ որդին` 1965 թվականին ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, դուրս է եկել տնից և անհետ կորել: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի