14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարժման ղեկավարի անունը կարող է փոխվել, սակայն հաղթանակն անկասելի է

“Սարդարապատ” շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով, համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի միայնակ պայքարը “դոն կիշոտություն” է.

“Մենք ճանապարհային քարտեզ ենք առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին և սպասում ենք արձագանքին: Առաջարկում ենք ստեղծել այլընտրանքային իշխանության մարմին, որը այժմյան գործընթացների անարդյունավետության պարագայում կարող է դառնալ երկրորդ տարբերակ:

Մենք գնում ենք նույն ճանապարհով, սակայն բացեիբաց ասում ենք, որ կա նաև այլ ճանապարհ,և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա իր ճանապարհով հասնել հաղթանակի, կարող է փոփոխվել շարժման ղեկավարի անունը, սակայն շարժման հաղթանակը անկասելի է”:

Րաֆֆու պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի` 2008թ.-ին շաժման հետ համեմատելով`Տիգրան Խզմալյանը նշեց. “2008-09 թթ.-ին հարթակ դուրս գալ չհաջողվեց, քանի որ թույլ չէին տալիս: Մենք տեսնում էինք սխալ ճանապարհը և հորդորում չգնալ այդ ճանապարհով”,-նշեց Խմալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ