25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անվճար անգլերեն ապարանցիների համար

Մարտի 15-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում կմեկնարկեն անգլերենի դասընթացներ։ Պարապմունքներն անվճար են, դրանց մասնակցելու են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ։ Դասընթացները մասնակիցների անգլերենի հմտությունները, հատկապես խոսակցական անգլերենը զարգացնելու միտում ունեն։ Դասերը կանցկացնեն Խաղաղության կորպուսի կամավոր, COAF հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Ուեսլի ՄաքՔենը և FLEX ծրագրի շրջանավարտ Լուսինե Ասատրյանը։  

Եթե վիրավորել եմ` պատասխան կտամ. պաշտոնյան լրագրողին

Henaran.am-ը անդրադարձել է Սյունիքի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հակասությանը: Վերջինս իր մադին մի հրապարակումից հետո թերթի խմբագրին ահաբեկել է`ասելով, որ կվերացնի իրեն եւ ընտանիքին: Լրագրողի հրապարակումներին արձագանքել է Սամվել Թանգյանը, ով նամակ է ուղարկել խմբագրություն: “Ահա մի քանի օր է, ինչ Սիսիանի “Որոտան” […]

Ծառուկյանը կդիմի քրեական հեղինակություններին.Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող “հեղինակություններին”: ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի “հնարավորությունները”: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով, կուսակցությունը որոշել […]

Առանց “Բետեեռ կանանց” եւ Կլարա Խաչիկովնայի. Առավոտ

Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական [կամ քաղաքացիական] շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, եւ դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել […]

Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ պաշտոնական լեզուն. Հրապարակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի` 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 (“Beko” խանութի պատին) կամ Մաշտոց 7ա (“Modern Art Museum”) հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, […]

Ծառուկյանի սիրո ժամացույցները

Henaran.am-ի տեղեկություններով, վերջին օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը սկսել է Երեւան քաղաքում համատարած թանկարժեք ժամացույցներ բաժանել: Ավելին, կուսակցության համակիրները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրած փաստաթղթով ներկայանում են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ժամացույցի խանութները եւ ստանում իրենց նվերները: Խանութների աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում զարմացան` ասելով, որ ոչ մի տեղեկություն չունեն եւ նման ժամացուցներ չեն վաճառել: Փոխարենը Henaran.am-ի […]

Գարունը խաղաղ չի լինի. տղայականով` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում օրերս “Ցտեսություն իշխանություն” ակցիայի շրջանակում հրապարակվեց  “Ֆեն Մանիֆեստ, Հեղաթոխություն յարս” ծրագիրը: “ Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ”,-ասված էր նախաբանում: Henaran.am-ի […]

Եկեղեցին ժողովրդի կողքին է, բայց Աստված …

”Ես այդ մասին մեկնաբանություններ չեմ տալիս, միայն Մայր Աթոռը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը` ի պատասխան ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայ առաքելական եկեղեցուն եւ Վեհափառ հայրապետին ուղղված կոչերին: Փորձեցինք խոսել նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: Թեմայի […]

Պարկերը չեն բացվի, Սերժ Սարգսյանը որպես վկա չի կանչվի. ՍԴ-ն մերժեց

Քիչ առաջ ՍԴ-ն վերադարձավ խորհրդակցական սենյակից: Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով  նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության ընթացքում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները: Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր տասնմեկ միջնորդությունները: Մասնավորապես ՍԴ-ն ընթացիկ գործի քննությունը կասեցնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունը մերժեց այն հիմքով, որ թեկնածուի երկրորդ […]

2012 թ–ը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի է եղել

”2012 թվականիը Երևան քաղաքի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել”.-Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում, դրանցից 36–ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։ ”Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի