12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետի գործը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Սիսիանի քաղաքապետարանում ֆինանսական խախտումներ հայտնաբերելու Սյունիքի մարզպետարանի դիմումը այս պահին մարզի քննչական վարչությունում է:

Հիշեցնենք, մարզպետարանը անցած տարվա դեկտեմբերին ստուգումներ է անցկացրել Սիսիանի քաղաքապետարանում եւ դիմել մարզի դատախազություն: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տրուզյանն ասաց, որ գործը դատախազության վարույթում չէ եւ ուղարկվել է ոստիկանություն:

Ոստիկանությունից Henaran.am-ին մանրամասներ չհաղորդեցին: Միայն հաստատեցին, որ գործը քննչական վարչությունում է, կատարվում է նախաքաննություն եւ առայժմ նյութերն են նախապատրաստվում:

“Գործ չի հարուցվել եւ բնականաբար մեղադրանք առաջադրելու մասին խոսք չի կարող լինել”,-ասացին ոստիկանությունից:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ԲՀԿ անդամ է, եւ անցած տարի սեպտեմբերին է վերընտրվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ