08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը պատասխանում է քննադատներին

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է բոլոր այն նրանց, ովքեր քննաֆատում էին իրեն ու ՀՀ առողջապահության նախարարության բուժման համար մեծ գումարներ հատկացնելու համար:

”Սիրելի բարեկամներս,

Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։ 

Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։ 

Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն… 

Հոլանդիայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…
Ամենայն բարիք բոլորիս…”:

Նշենք, որ սոցցանցերում բուռն քննարկման ալիք է բարձրացրել կառավարության երեկվա որոշումը, որով 20 մլն 500 հազար դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը` ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Մահափորձ կատարողներին կալանավորել են:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ