26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ միայն Նիկոլը, Արամ Սարգսյանն ու ՀԱԿ-ն էլ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ”Ժառանգության” առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարակիցը չէ: Հովհաննիսյանն ”Ազատության” հրապարակ է գնում միայն այն պատճառով, որ ժողովուրդն է այնտեղ: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայությանն, ապա Հովհաննիսյանի խոսքով` նա ևս այդ նույն պատճառով է հայտնվում ”Ազատության” […]

Մեսրոպ Մաշտոցին հետմահու պարգեւատրելու զավեշտը

”Դա եղել է ինչ-որ Լուսինե Կեսոյանի երևակայության արդյունքը”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ֆեյսբուքում քննարկումներն այն մասին, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մեսրոպ Մաշտոցին հետմահու մեդալ է տվել, ասաց նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը: Նշենք, որ երեկ` Մայրենիի օրվան նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից համատեղ ստեղծված ”Մայրենիի  […]

Իզուր եք զանգել. Վանաձորում կամ չեն խոսում, կամ չեն լսում

Սոցցանցերում դժգոհության ալիք է բարձրացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, թե վանաձորցիներն, ովքեր իրենց ձայնը չեն տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, անգիտակից են: ”Խաղաղության երկխոսություն” հասարակական կազմակերպությունը բաց նամակով է դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին` պահանջելով ներողություն խնդրել վանաձորցիներից:   ”Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ, կոչ եմ անում Ձեզ, հրապարակային ներողություն հայցելու Ձեր […]

Այս ընտրությունները քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում. ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Դեյվիդ Լիդինգթոնը նշել է. “Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր եւ ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես […]

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկման խմբի մեջ էին մտնում ԳՆԱՆ  դաշտային օգնականներ Խրիստո […]

“Գրիգոր Լուսավորիչում” ահազանգ չկա

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հանրապետությունում խոզի գրիպի նոր վարակակիրներ չեն հայտնաբերվել, և իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կնետրոնում զգալի թվով երեխաներ են գտնվում, ապա Թորոսյանն ասաց, որ սա ևս անհգստանալու առիթ չի տալիս: ”Այդ հիվանդանոցում մեր […]

Անակնկալ-նվեր եվրոպացի դիտորդներին. Բաղրամյան փողոցի երթեւեկությունը խափանված է /ֆոտո, վիդեո/

Փետրվարի 22-ին Բաղրամյան 18-ում` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները պահանջել են գրասենյակից մի փոքր ներքեւ կանգնել` չթողնելով մոտենալ գրասենյակի շենքին:  Հիշեցնենք, ակցիայի մասնակիցները հավաքվել են ԵԱՀԿ գրասենյակի առջեւ` դատապարտելու միջազգային դիտորդական առաքելություններին` ՀՀ նախագահի ընտրությունները առաջընթաց որակելու համար: Այստեղ են երեկ Ազատության հրապարակում գտնվող ակտիվիստները, ովքեր ավելի վաղ խափանել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի […]

ԱՄՆ-ում փնտրվում են խարդախության մեջ մեղադրվող հայեր

ԱՄՆ իշխանությունները փնտրում են 2 հայերի, ովքեր փորձել են “Medicare” ընկերությունից խաբեությամբ ստանալ 1.3 մլն դոլար: Ենթադրվում է, որ նրանք թաքնվում են Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում:  Ինչպես տեղեկացնում է “Glendale News-Press”-ը, Անուշ Սահակյանը եւ Կարո Գոթի Բլխոյանը ներառված են Առողջապահության դեպարտամենտի եւ ԱՄՆ-ի սոցիալական ծառայությունների կողմից ամենափնտրվող մարդկանց ցանկում` Հարավային Կարոլինայում կեղծ բժշկական կլինիկայի գոյություն չունեցող […]

Ամալյանն ամփոփեց

Նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են օգտվել  հեռուստառադիոընկերությունների անվճար եթերաժամանակից: “Շատ ավելի ճկուն է հեռուսատահաղորոդումներում հյուրընկալվելով` տեսակետներ հայտնելը, քան անվճար ժամանակահատվածում օգտվել ինչ-որ քարացած տեսահոլովակի ցուցադրությունից”: Այսօր ամփոփելով նախընտրական շրջանում հեռուսառադիոընկերությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածուների լուսաբանման ընթացքը` նշեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Այս ընտրությունների ժամանակ հանձնաժողովը մի քանի էական առաջընթաց է արձանագրել. “լավ են  աշխատել լրատվական  […]

“Ազատության” հրապարակում հանրահավաքները կշարունակվեն անկախ քաղաքապետարանի որոշումից

Երեւանի քաղաքապետարանը մերժել է “Ժառանգության” դիմումը` փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին  Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ դիմումները, քանի որ իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։ Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքները Ազատության հրապարակում` անկախ քաղաքապետարանի թուլտվությունից, թեեւ քաղաքային իշխանության կողմից իրենց դիմումի մերժումը բխում է օրենքից: Արմեն Մարտիրոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի