20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Խոակին Բոգոսյանի համար տոմս ենք գնել, հրավիրել, իսկ նա ասում է, թե գնում է զոքանչի ծնունդին

”Իմ կարծիքով` Խոակին Բոգոսյանի մտածելակերպով մարդն իրավունք չունի հագնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Ինքը մի քանի անգամ ծաղրել է Հայաստանի հավաքականին:

Քանի դեռ ես եմ ֆեդերացիայի նախագահը, Խոակին Բոգոսյանի հարցը փակված է”,-այսօր լրագրողներին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ Հայաստանի հավաքականին պետք են Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ:

”Մեզ պետք չեն Մարիո Գևգեոզյանի նման խաղացողներ, ով առաջին կարգի տոմս է պահանջում, մեզ պետք են Հենրիխ Մխիթարյաի նման ֆուտբոլիստներ, ով իր գրպանից է գումար տալիս և չարտեր կազմակերպում, որ չուշանա հավաքականի խաղից:

Խոակին Բոգոսյանի համար տոմս ենք գնել, հրավիրել, իսկ նա ասում է, թե գնում է զոքանչի ծնունդին”,-պատմեց ՀՖՖ նախագահը: 

Առաջիկա 5 տարիների ընթացքում, ՀՀ նախագահի պահանջով` ”Հրազդան” մարզադաշտը պետք է դարձնել ամենաբարձր մակարդակի մարզադաշտ: ”Մեծ փոփոխություններ ենք կատարելու մարզադաշտում, քանի որ 2020 թվականից պատրաստվելու ենք հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար”,-նշեց ՀՖՖ նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ