30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը հետո կասի ՀՀԿ-ի պատգամավորներին /վիդեո/

ՄԻՊ-ի զեկույցը քաղաքապետարանի գործունեության մասին միտումնավոր չի հիմա` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին հրապարակվել:

”Միտումներ չունենք, ամեն մի շաբաթ մի բլոկ է հրապարակվել: Մեր երկրում մեծ խնդիրները արդարության պակասն է ու հացի խնդիրը, ես հենց դրանցից եմ սկսել իմ զեկույցը և տրամաբանական շարունակությամբ  հասավ քաղաքապետարանին”,-այսօր ասուլիսում ասաց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր և ՀՀԿ-ի պատգամավորներին, ովքեր բուռն էին արձագանքել ՄԻՊ-ի զեկույցին, Անդրեասյանը նշեց, որ դրանք չի մեկնաբանում, քանի որ ԱԺ-ի հաջորդ քառօրյայում այդ զեկույցը քննարկվելու է և այդ ժամանակ մեկնանաբանություններ կտա: 

Պատասխանելով այլ քննադատությունների, որ ՄԻՊ զեկույցը մակերեսային է` Անդրեասյանն ասաց, որ հաճախ անուններ չեն հրապարակվում, քանի որ դրանց կարիքը չկա: ”Ինչ վերաբերում է փաստերին, ապա եթե  ուզում են, որ ես հասցե առ հասցե անեմ, պետք է դիմեն ոստիկանությանը: Օմբուդսմենը ոստիկան չէ, գերատեսչություններն էլ գողեր չեն, մեր խնդիրն է իրարից թեկուզ բողոքելով խնդիրներ բարձրաձայնել ու լուծել, ինչպես դա անում է ոստիակնությունն ու Սոցապ նախարարությունը”:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ դեռ չի ծանոթացել կառավարության որոշմանը` գումար տրամադրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին բուժվելու համար, սակայն առողջություն մաղթեց Հայրիկյանին և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն բուժման կարիք:

Նա նաև քննադատելի համարեց ”Ազատության” հրապարակում ոստիկանների վարքագիծը, երբ նրանք չէին թողնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրեն: Միևնույն ժամանակ ՄԻՊ-ը նկատեց, որ խաղաղ հանրահավաքների հետ կապված առաջընթաց է նկատել, քանի որ ոստիկաններն ու ընդիմադիրները կարողանում են շփվել առանց վեճերի:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ