26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդանիկի Աստվածը. Առավոտ

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի փաստից, ըստ  թերթի տեղեկությունների, ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը […]

Սիլվա Հակոբյանը շնորհավորում է

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շնորհավորում է տղաների տոնը: ”Հարգելի տղաներ, շնորհավորում եմ ձեր տոնը!!!Մաղթում եմ ձեզ, որ միշտ շրջապատված լինեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով ու լինեք առողջ!!!Ամենալավն ու բարին ձեզ!!!Շնորհավոր…!!!”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիլվան:

Դիկտաֆոնը մտցրել եք բերանս. Հրապարակ

Մինչ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, թերթը փորձել էր ճշտել, թե Մհեր Սեդրակյանը ներկա լինելո՞ւ է այս նիստին, որի ժամանակ իր վարքագիծն է քննվելու: Խոսքը “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու մասին է, երբ ասել էր. “Ծնոտդ կպոկեմ”: “Հարկ եղած դեպքում կներկայանանք, բայց խնդրում եմ սա քաշես մի կողմի վրա”,- ասել է Թոխմախի Մհերը` նկատի ունենալով թերթի […]

Աստծու հարսնացուներն ու կենդանի հավատքը. Ժամանակ

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնման եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը թերթին ասել է,  որ վերջերս Հայաստան են ներթափանցել նոր աղանդներ, որոնք պատկանում են խարիզմատիկ եկեղեցիների թվին։ Մեկը “Աստծո հարսնացուներ” է անվանվում, մյուսը՝ “Կենդանի հավատք”։ Երկուսն էլ ժամանակին մի մարմնի կողմից են ֆինանսավորվել, սակայն 2004-ին հավատքը դուրս է եկել եւ այժմ սկսել է մենակ գործել։ “Աստծո հարսնացուներ” […]

Կարձագանքի՞ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը. Հայկական ժամանակ

ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ, 2008-ի համաժողովրդական շարժման լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օրակարգում մեկ հարց է`”ՀԱԿ” կուսակցությանը միանալ թե ոչ:Սակայն, ըստ թերթի ՀՀՇ ընդունած որոշումը խիստ կանխատեսելի է:  Հետաքրքիրն այն է, թե արդյոք Տեր-Պետրոսյանը իր ելույթում կարձագանքի Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը, որը կրկին հետընտրական բնույթ ունի եւ որի նպատակը կրկին նախագահական […]

Փեսան խոզի գրիպ է. Ժողովուրդ

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան “Էրեբունի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Երբ թերթը  հետաքրքրվել է, թե ինչու, Մանուկյանը պատասխանել է. “Վիրուսային գրիպային վիճակ է իր մոտ”: Հարցին` արդյոք խոզի գրիպ է, Մանուկյանն արձագանքել է. “Այո´, խոզի գրիպ է, եւ դա շատ ծանր հիվանդություն է”:

Ո՞վ է Րաֆֆու վերին իշխանությունը /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում խոստովանեց, թե ո՞վ է իր վերին իշխանությունը: “Ես էլ ունեմ վերին իշխանություն, եւ Արմինե, առաջ արի ողջունի ժողովրդին”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:  Մանրամասները` տեսանյութում:

Եթե Երեւանի ընտրությունները վերածեն Սարդարապատի

Քաղաքագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ ”Ժառանգությունն” ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ չեն կարողանալու պահպանել իրենց հավաքած ձայները: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Քաղաքագետը նկատեց, որ եթե Երևանի քաղաքապետարանի ընտրություններում ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ակտիվ պայքար մղեն և կարողանան հաղթել ՀՀԿ-ին, այդ ժամանակ մոտ տասը անգամ կնվազի ”Ժառանգության” ձայները: ”Այդ դեպքում արդեն […]

Առաջ շարժվելու համար մի քանի քայլ է հարկավոր. Նիկոլ

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդը նրան “Նիկոլ, Նիկոլ” բացականչություններով ընդունեց, ինչին նա արձագանքեց, թե Րաֆֆին արդեն ասել է, որ անուններ չենք վանկարկում: Փաշինյանն ասաց, որ այս օրերին ՀՀ քաղաքացուն մի հարց է հուզում, թե ինչ է կատարվում Հայաստանում: “Փետրվարի 18-ի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, որի առանձնահատկությունը բխում […]

Ժողովուրդը միասնական է. Արմեն Ռուստամյանը խոսեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր միանալով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին` հայտարարեց, որ ժողովուրդը սպասում էր, թե ինչ որոշում կընդունի ՀՅԴ-ը: ”Եվ ահա ”Դաշնակցությունն” այստեղ է, այս հրապարակում` ժողովրդի կողքին, ինչպես միշտ”,-ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ փետրվարի 18-ին սկսած պայքարը պետք է տանել առաջ: Ըստ պատգամավորի` հայ ժողովուրդը այսօր ևս միասնական է և ”Դաշնակցությունը” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի