Բրազիլիա մեկնելու համար խորհուրդներ ֆուտբոլիստներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_1364624553.jpg)
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Արուշանյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին առաջարկներ է ներկայացրել.
”Լինելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծ երկրպագու՝ խորապես ցավ եմ ապրում տեսնելով հավաքականի անմխիթար և անհույս վիճակը: Ունենալով լավ և բարձրակարգ ֆուտբոլիստներ ՝ Արազ Օզբիլիս, Յուրա Մովսիսյան, Պիզելի Մարկոս, Արթուր Սարկիսով,Մխիթարյան, մեր հավաքականը չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որն ունակ է խաղալ: Անցկացնելով 4 հանդիպում և գրանցելով ընդամենը 3 միավոր 12 հնարավորից, ես համարում եմ, որ սա խայտառակ արդյունք է:
Մալթայի դեմ խաղում պատճառը մեկնարկային լարվածությունն էր,Բուլղարիայի դեմ խաղում՝ մեր տաքարյունությունն էր, Իտալիայի դեմ խաղում՝ Իտալիայի բարձր կարգն էր, Չեխերի դեմ՝ անսիրտ ու անհոգի ֆուտբոլիստները.պատճառներ շատ կան, բայց մեզ պետք է “անպատճառ” ֆուտբոլ: Լինելով ֆուտբոլի մեծ երկրպագու և քիչ թե շատ հասկանալով ֆուտբոլից` կարծում եմ, որ պետք է
՝1.Իհարկե գնահատելով Վ.Մինասյանի ներդրած մեծ ավանդը հավաքականի կայացման գործում՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ եկել է ժամանակը ունենալու ավելի բարձրակարգ (տակտիկապես բարձրակարգ) մարզիչ, քանի որ սա արդեն Մինասյանի մակարդակը չէ: Քանի որ մեր օրերում ֆուտբոլում մեծ է մարզիչի դերը և ամբողջ խաղը հիմնված է տակտիկայի վրա կարծում եմ, որ ՀՖՖ-ն պետք է թույլ տա, որպեսզի Մինասյանը հավաքականից հեռանա գլուխը բարձր:
2.Պետք չէ հավաքականում մի ֆուտբոլիստի թույլ տալ, որպեսզի նա իրեն զգա այդ թիմի տերն ու տիրակալը և իրեն բարձր դասի մյուսներից:3.Ճիշտ քաղականություն վարել նոր ֆուտբոլիստներ հրավիրելու ժամանակ, այլ ոչ թե հրավիրել և դուռը շրխկացնել երեսին, ինչպես վարվեցին Խաչատուրովի հետ:
4.Անցկացնել ընկերական հանդիպումներ ավելի լավ հավաքակաների հետ. խոսքս Իսպանիայի, Բրազիլիայի կամ էլ Արգենտինայի մասին չէ, բայց միևնույն ժամանակ լավ հավաքականներ ասելով պետք չէ հասկանալ Լյուքսենբուրգ կամ Անդորրա: Կարելի է մրցել Ուելսի, Ուկրաինայի, Լեհաստանի կարգի հավաքականների հետ:
Հույսով եմ, որ ՀՖՖ-ն և հավաքականի մարզչական շտաբը լուրջ հետևություններ կանեն, քանի որ պետք չէ հիասթափեցնել հայ երկրպագուին՝ այլապես նրանց նորից մարզադաշտ տանելը շատ դժվար կլինի:Լսելով Միանսյանի խոսքերը,որ մենք Բրազիլիա չէինք էլ պատրաստվում գնալ, ինձ թվում է, որ հավաքականում ամեն ինչ թողնելու են ինքնահոսի:
Չնայած այս ամենին՝ հաջողություն եմ մաղթում հավաքականին հետագա խաղերում և ցանկանում, որպեսզի մնացած 6 հանդիպումներում 18 հնարավորից վաստակեն 18 միավոր և մենք իրոք մեկնենք Բրազիլիա…”: