24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել…

Բայց ինձ զարմացնում է, թե մեր հայ աղջիկներն ինչու՞ են ուրախանում Վալենտինի տոնի առթիվ… Ախր էդ Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել… Թատերագետ Լեւոն Մութաֆյանն է բացահայտել սիրո եվրոպացի հովանավոր Վալենտինի եւ նրա անվանական տոնի էությունը:

Խաղաղությունն ամեն օր նվաճվում է

Այս օրերին սահմանում կրկին անհանգիստ էր: Թշնամին կրկին կրակ էր բացել մեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանում հանրային ճգնաժամ է հասունանում: Եվ ահա նման իրավիճակում նախագահ Ալիևը խնդիր ունի պահպանել սեփական կլան իշխանությունը: Սահմանին իրավիճակի ապակայունացումն այդ նպատակին է ծառայում: Ալիևյան վերնախավը քաջ գիտակցում է. հայատյացությունը մշտապես պահանջված թեմա է անդրկովկասցի թուրքերի շրջանում: Եվ ահա ապակայունացնելով իրավիճակը […]

Տեռոր Բագրատյանի դեմ. Հրապարակ

Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը “տոտալ” տեռոր է իրականացնում “գծից շեղված” “Ազատություն” կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ “ռեպրեսիաների” մասին եւ ՀԱԿ-ի դեմ:   Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, “Ազատության” անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների […]

Ծառուկյանը` եւ Քոչարյանին, եւ Սարգսյանին. Հրապարակ

Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի եւ ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր “աղբյուրները”, նրանք վերջերս “լավ բարիշել են”: Ըստ նույն աղբյուրների` Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռեւս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու […]

Ամալյանը շատ փոքր մարդ է. Ժողովուրդ

ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, “Ա1+” հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ: “Ա”+-ի տնօրեն Մելս Մովսիսյանը թերթին ասել է. “Ամալյանի գնալու հետ կապված մեզ եթեր տալը համարում եմ անհեթեթություն, քանի որ Գ.Ամալյանը երեւի շատ փոքր մարդ է: […]

Նյարդայնացած Վարդանիկը. Ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ բավական նյարդային պատասխան տվեց քաղաքապետարանի յուրացումների թերթի թղթակցի  հարցին։ “Քաղաքապետարանում ընդհանրապես յուրացումներ չկան, յուրացումները ձեզ մոտ են”,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ապա հունից դուրս եկավ. “Դու ո՞վ ես, որ ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս”։ Վարդան Ղուկասյանի նյարդային վիճակի պատճառը թերեւս այն է, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Գյումրիի […]

ՀԱԿ-ը սպեկուլյացիա արեց. Հայկական ժամանակ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի եւ կինոյի դերասան Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: “Ես ընդհանրապես որեւէ կուսակցության չեմ անդամագրվել եւ մտադիր չեմ կուսակցական դառնալու, ոչ մի”,- հայտարարել է նա: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այդ կուսակցության ստեղծմանը` Հայ ազգային կոնգրես դաշինքի հենքի վրա, Երվանդ Մանարյանը պատասխանել է. “Կարծում եմ, որ էդ-տեղ […]

Ո՞ւմ է քվեարկելու Ծառուկյանի խնամին. Հրապարակ

ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետի հայր, Աժ պատգամավոր Մուրադ Գուլոյանից թերթը փորձել է ճշտել` ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին: Երկար լռությունից հետո նա ասել է. “Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն”: -Այսինքն ինչպես Ձեր որդի՞ն: -Այո: -Բայց ասում են, որն աշխատում էՍերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին: -Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա: -Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, […]

“Իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ” /վիդեո/

Գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր փետրվարի 14-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպանն ասաց, որ փետրվարի 18-ի ընտրությունները  ոչ միայն ընտրություններ են, այլ ազգովի ընտրելու ենք նոր քաղաքացու կերպարը:  Սերժ Սարգսյանը հիշում է այն օրը, երբ 5 տարի առաջ  փոթորկոտ մայրաքաղաքում երդվում էր երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով` ամբողջությամբ չպատկերացնելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն է […]

Կնքահայրը մեկն է. Հայաստանի մասոնները

”Այստեղ իսկապես հավաք է եղել, իրենք ընտրել են այս տարածաշրջանի իրենց պաշտոնյային, ով ևս իրավունք ունի անդամություն ընդունել”,-սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում բացահայտեց 2011-ին Երևանում տեղի ունեցած մասոնների հավաքի որոշ մանրամասները: ‘Ես միայն մեկ հոգու գիտեմ, որ մասնակցել է, դա իմ ծանոթներից է, չեմ կարող ասել, թե ով է եղել”,-ասաց Ադիբեկյանը` չհերքելով եւ չհաստատելով հավաքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի