Ազատ Գասպարյանի լսած ամենահետաքրքիր սուտը վարչապետի քայլն էր

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ազատ Գասպարյանի լսած ամենահետաքրքիր սուտը եղել է այն, որ իբր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թատրոնի միջազգային օրը հրաման է տալիս, որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանների աշխատավարձը պետք է բարձրանա:
”Դերասանների աշխտավարձը բարձացնել 90 հազարից 900 հազար դրամ, սա էր ամենահետաքրքիր սուտը”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Գասպարյանը:
Վերջինս այսօր ևս սուտ հորինեց .
”Սոֆիա Լորեն” կազմակերպությունը Հայաստանի կանանց միությանը էսքիզներ է ուղարկել, երկու գդալ յուղը ձվի հետ խառնում են ու օծում են ոտքերը, թոշակառուներին դա տրվում է անվճար, աշխատողներին` երկու գդալը 100 դոլար, իսկ չաշխատողներին` 50 դոլար”: