13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիսուս Քրիստոսի արյունը չալպտուրիկ չէր. ձուն միայն կարմիր պետք է ներկել

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը կոչ է անում Սուրբ Հարության տոնին չգնալ գերեզմաններ, որովհետև պետք չէ ուրախությունը խառնել տխրության հետ: ՛՛Այս տոնը պետք է դիմավորել միմյանց ներելով, պետք է դիմացինի մեջ բարին տեսնել և ոչ թե թերությունները: Ով թերություն չունի: Այս օրերի ընթացքում ավելի քան երբևիցե պետք է դուրս գալ ճղճիմ մարդկային վիճակներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեր հայրը:

Զատիկը հայերի սիրված տոներից մեկն է: Այն տոնելու համար պետք չեն ճոխ-ճոխ սեղաններ, այլ կարմիր ներկած ձու, գինի, ձուկ կանաչի: Henaran.am-ի հարցին` արդյոք եկեղեցին քննադատում է, երբ ձվերն այլ գույնով են ներկում, Տեր հայրն ասաց, որ կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը: Այդ պատճառով պետք է կարմիր ներկել: Իսկ այլ գույն ներկած ձվերը ցույց են տալիս, որ մարդիկ չեն ընկալում տոնի խորհուրդը:

՛՛Ճիշտ չէ, երբ ուրիշ գուներով են ներկում: Երբ ինչ-որ բան անում ենք, պետք է հասկանանք տոնի իմաստը, խորհուրդը պետք  է իմանանք: Չի կարող չալպտուրիկ կամ կանաչ կապույտ արյուն լինել Քրիստոսի արյունը՛՛,-ասաց նա:

Սեղանի զարդարանքը հանդիսացող ցորենը ևս կապվում է Հիսուս Քրիստոսի հետ: ՛՛Ցորենը կապված է եղել Քրիստոսի կերպարի հետ որպես ժողովրդին կերակրողի՛՛,-նշեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Սեղանի կերակուրներից բրինձն ու չամիչը խոհրդանշում են այն քրիոստանյաներին, ովքեր քաղցրացնում են երկիրը:  ՛՛Տոնը հոգևոր վիճակ է, և պարտադիր չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար: Պետք չէ մրցակցել կերակուրներով: Միակ մրցակցությունը երեխաների միջև է` ով ինչքան ձու տարավ՛՛,-խորհուրդ տվեց Տեր Շմավոնը:

Տեր հայրը նաև շեշտեց, որ պահքից հետո չպիտի միանգամից անցնել կենդանական սննդի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ