30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” չի եղել /վիդեո/

 Մարտի 29-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  “Հարսնաքարի” գորոծով դատավարությունը:

Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  երեւանի “Հարսնաքար” ռեստորանում ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Դատարանը պետք է լսի ամբաստանյալների ցուցմունքները, սակայն վերջիներս հրաժարվում են: Նախորդ նիստում նրանք նախ նշեցին, որ կաշկանդվում են լրագրողների ներկայությունից, հետո ասացին, որ ուղղակի պատրաստ չեն: 

Դատավոր Դավիթ Հարությունյանը Գարիկ Մարգարյանին հարցրեց, թե պատրաստ է ցուցմունք տալու, սակայն ամբաստանյալը հրաժարվեց: Դատավորը հրապարակեց նախաքննչական մարմնին տված ցուցմունքը: Ըստ դրա, ինքը ոչ մեկին չի ծեծել, տեսել է 30-45 տարեկան մի քանի հոգու, որոնք վիճում էին մատուցող Ալիկի հետ: Պարզվեց, որ արգելվում է “Հարսնաքար” մարզահագուստով մտնելը, ինչն էլ բարկացրել էր տղաներին:

Մարգարյանը փորձել է ջան ու ջիգյարով հարթել միջադեպը, եւ նստելով տաքսի տուն է գնացել: Այն հարցին, թե Հարսնաքարի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը եղել է այդ պահին ռեստորանում, Գ.Մարգարյանն ասել է, որ հարցն իրեն անհասկանալի է եւ չի պատասխանում: Նա ռեստորանի անվտանգության ծառայության միակ աշխատողն է:

Ցուցմունքը կարդալուց հետո, Գարիկ Մարգարյանը հրաժարվեց հարցերին պատասխանելուց, միայն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը Հարսնաքարում չի եղել:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը պատրաստ է ցուցմունք տալու, բայց առանց տեսաձայնագրման: Դատարանը որոշեց արգելել նրա ցուցմունքի ժամանակ տեսանկարահանել: Ըստ Խաչատրյանի` ինքը ոչ մեկին չի հարվածել, “էն տղան չէր, որ հարցերը լուծեր այդ եղանակով”: Օգտվելով իր իրավունքից` Արման Խաչատրյանը նույնպես հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ