02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ես ձեր եկամտի լավագույն աղբյուրն եմ. Հայրապետյանը` լրագրողներին /վիդեո/

Այսօր ՀՖՖ-ում հրավիրված ասուլիսից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք իր լուման է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի հաղթանակի համար: Հայրապետյանը հրաժարվեց այդ մասին խոսել` ասելով, որ Հայաստանի հավաքականի մարզիչ է վերանշանակվել Վարդան Մինասյանը:

Նա լրատվամիջոցներին մեղադրեց էթիկան խախտելու, “ոչ ազնիվ պահվածքի” մեջ: ”Հետո էլ ասում եք` Հայրապետյանը վիրավորում է, նեղացնում է: Խի ազնիվ չեք, դուք հիմա իմ ժամանակն եք փչացնում”:

”Ինչու է ձեզ թվում, որ ես ձեր լավագույն եկամտի աղբյուրն եմ”,-հարցրեց նախկին պատգամավորը` նշելով, որ ընդհանրապես ուրախ չէ շփվել լրագրողների հետ և հումորով հայտարարեց, թե նրանք իրենց եկամուտներից իրեն բաժնեմաս պետք է հատկացնեն:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ