Դրամը կարժեւորվի Երեւանի ընտրությունից հետո
“Դոլարիզացիայի բարձր մակարդակ կա մեր երկրում, բայց մեր գործիքները դեռ բավարար չեն դրա դեմն առնելու համար: Բացի այդ` դոլարը որպես արտարժույթ ընդունված է ողջ աշխարհում, գործարքների մեծ մասը դոլարով է կատարվում”,-այսօր` մարտի 28-ին “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` ավելացնելով, որ արտարժույթի տատանումը Հայաստանում պայմանավորված է արտաքին աշխահում տեղի ունեցող երեւույթներով:
Բացի սրանից նաեւ ներքին գործոններ կան: Օրինակ` ընտրությունները եւս փոխարժեքի վրա ազդում են: Միայն 2012-ին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 1,7 մլրդ դոլար գումար, ընդ որում` բանկային, այսինքն `օրինական ճանապարհով: Սրան էլ ավելացրած անօրինական ճանապարհով Հայաստան մտած գումարները , 1,66 մլրդ էլ պետք է կրկնապատկել:
Բոստանջյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է եղել եւ քաջատեղյակ է նաեւ ԿԲ քաղաքականությունից:
ԿԲ-ն իր միջոցներով ամեն ինչ անում է գների կայունությունը պահպանելու համար, սակայն դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ տնտեսական քաղաքականության մեջ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացվածություն լինի:
Ամեն դեպքում, տնտեսագետ Բոստանջյանը համոզված է, Երեւանի ավագանու ընտրություններից հետո դրամը կարժեւորվի: