08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ վիրավորված է ոչ իշխանությունից. նոր առաջարկներ չեն լինելու

՛՛Որոշ ուժեր ոչ իշխանական դաշտից չեն տեսնում նախագահական արտահերթ ընտրությունների պահանջը, հաջորդ կետով խորհդարանական ընտրությունների պահանջը: Փորձել այս համազգային շարժմանը հակազդել, սա գործելաոճ է, որն ավելի վատ է քան իշխանությունների պահանջը, քանի որ նրանք իրենց պայքարը ճակատային ձևով են տանում, իսկ որոշները, որոնք իրենց ընդդիմադիր են համարում կամ փորձագետի պատմուճան են հագել, իշխանություններից ավելի վատթար գործունեություն են իրականացնում՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ վճռական են ու լծվել են բովանդակային պայքարի: ՛՛Մեր պայքարի իմաստը բովանդակային է, ոչ շուու է, ոչ պաշտոնակռիվ է: Նույնիսկ մեր երկխոսության առաջարկը ամբողջովին փոփոխությունների գաղափարով է իրականացված՛՛,-ասաց: 

Ինչու է ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը դեմ ԱԺ արտահերթ նիստին: Մարտիրոսյանը պարզաբանեց, որ իրենց առաջարկների մեջ մտնում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է դրան: Ազգային ժողովից Մարտիրոսյանը գործուն քայլեր չի սպասում: ՛՛Իրատեսականը նախագահի կողմից փոխզիջումների ընդունումն է՛՛:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությունը՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց առաջարկներն արդեն ներկայացված են և նոր առաջարկներ չեն լինելու:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ