18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերգեյը “Նաիրի” կինոթատրոնի մոտից երկու աղջիկ է առեւանգել

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի “Նաիրի” կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ […]

Առյուծը քաղցած չի եղել. գազանանոցն անվտանգության խնդիր ունի

՛՛Առաջին անգամը չէ, որ նմանատիպ սև PR ակցիա են կազմակերպում հենց տնօրենի դեմ՝ Կենդանաբանական այգու շուրջ աժիոտաժ ստեղծելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հունվարի 15-ին  գազանանոցում առյուծի անկման պատճառը եղել է այն, որ էգ առյուծները քաղցած են եղել եւ հոշոտել են իրենցից մեկին: Ըստ Խաչատրյանի՝ անկման […]

Խուսափել հետընտրական սթրեսից

՛՛Ընտրություններում մարդիկ գնում են ենթագիտակցական մղումների ետևից, գնում են այն թեկնածուի հետևից, ով կարողանում է նրանց հետ աշխատել՛՛,-համոզված է համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նա ընտրողներին խորհուրդ է տալիս կատարել գիտակցված ընտրություն, չդառնալ ամբոխի մաս: ՛՛Եթե մարդ գիտի՝ ում է ընտրում ու ինչի համար, հետընտրական սթրես չի լինի՛՛,-պնդեց հոգեբանը: Ընտրողի մոտ սթրես չի առաջանա նաև այն դեպքում, երբ […]

Նորքի զանգվածի բնակիչները փողոց դուրս կգան

Հունվարի 24-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: “ԷկոԼուր”-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները […]

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պահվածքը ազգագրագետը ծիծաղելի է համարում

 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո հասարակությունը սթրեսի մեջ չի ընկնի, քանի որ որևէ հույս ընտրությունների հետ չի կապում: ՛՛Հուսախաբություններ չեն էլ լինի, նոր զարգացումները քիչ հավանական են, մեծ հույսեր չկան, որ մեծ հուսախաբություններ էլ լինեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Խառատյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նախագահական ընտրությունների առանձնահատկություններն են Հայաստանի փոքր տարածքը, բնակչության սակավաթիվ լինելը: ՛՛Բոլորն իրար ճանաչում […]

Հացադուլավորն ու զոհը` նույնն է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ հայստանյան քաղաքական մշակույթի մեջ են մտել այնպիսի տարրեր, որոնք  շատ այլ տեղերում արդեն ավանդական են դարձել: Դրանցից մեկն էլ հացադուլն է, որին արդեն դիմել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլ է անելու նաև մեկ այլ թեկնածու` Արամ Հարությունյանը, ով այդ մասին արդեն հայտարարել է: ՛՛Շատ չեմ վստահում, որ հացադուլը որպես կամք, […]

Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թեկնածուներ ունենային

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դիմելու քայլը համարում է քաղաքական պայքարի ամենալուրջ մեթոդ: ՛՛Եթե այն շարունակվի ու հասարակությունը համոզվի, որ դա լուրջ է, այն քաղաքական լուրջ ազդեցություն կարող է թողնել հետագա իրավիճակի վրա՛՛,-կարծում է քաղաքագետը: Քաղաքագետը չի կարծում, թե ներկա քաղաքական իրավիճակում ինչ-որ բան կփոխվեր, եթե սեփական թեկնածուներով հանդես գային […]

Ինտրիգը ընտրողների 23 տոկոսից է կախված. Ադիբեկյան

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀ նախագահի հիմնական թեկնածուների քարոզարշավի ելակետային վարկանիշները: Հարցումներն անցկացվել  են հազար վեց հարյուր հիսուն քաղաքացիների շրջանում, որոնցից քսանինը տոկոսը հրաժարվել են հարցումներից` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակը տասնմեկ տոկոսով աճել է: ‘’Սա մեր հանրապետության […]

ՊՆ աշխատակիցը պոռնկարագրական նյութեր է տարածել

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Ա.-ի (նախկինում չդատված):  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ թիվ X զորամասում որպես վարորդ, 31.05.2012թ. www.odnoklassniki.ru սոցիալական ցանցում ստեղծել է անձնական էջ և նոր ծանոթություններ ու ինտիմ հարաբերություններ հաստատելու […]

Սերժ Սարգսյանն ու նրա թիմը սև PR չեն օգտագործում. քաղաքագետ

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը վստահ է, որ այս նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը թեև ունի նմանություններ նախորդ նախագահական ընտրությունների մեկնարկի հետ, բայց նաև ունի մի շարք տարբերություններ: Դրանք այսօր Վարդանյանը ներկայացրեց լրագրողներին: ՛՛Իշխող վարչախումբը ընտրության մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ խնդիրներով: Սարգսյանն ու իր թիմը հաշվի առնելով այն, որ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային իրավիճակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված