27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Խնդրում են հիշել`կին ենք.դատապարտյալ կանայք` պատգամավորներին /վիդեո, ֆոտո/

Գեղեցկություն, մայրություն, տոն, ծաղիկներ….

Ավարտվում է գեղեցկության եւ մայրության միամսյակը: Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը մենք` տղամարդիկս մեր սիրելի կանանց, մեր շրջապատում գտնվող գեղեցկուհիներին առիթ ունեցանք շնորհավորելու, մաղթանքներ, ծաղիկներ նվիրելու:

“Իսկ  մտածել են ուրիշները, որ փակի տակ կին կա, որ անազատության մեջ գտնվող կանայք քնքշանքի կարիք ունեն, հիշո՞ւմ են մեզ”,-Henaran.am –ի հետ զրույցում հարցրեցին “Աբովյան” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ կանայք:

Ճիշտ է, նրանք շնորհակալ են տնօրինությանը, քրեակատարողական  վարչությանը` իրենց օրերը գեղեցիկ եւ հագեցած դարձնելու համար, բայց դե կարոտում են ազատությունը: Գիտեն` մեղավոր են, բայց օրենսդիր մարմնից խնդրում են օրենքներ գրելիս հաշվի առնել ԿԻՆ են:

Կին` իր հզորությամբ, կին` իր թուլություններով, կին` իր քմահաճույքներով, կին` իր գայթակղություններով: Դատապարտյալ կանանց խոսքով, հենց հանցավոր գայթակղությունն է նրանց հանել հունից: Ինչո՞ւ ավել փող չունենանք, ինչու նա պիտի թթու խոսք ասի ինձ…

Հիմա հասկացել են, փոխվել են, բայց դեռ 2 տարի, 7 տարի, 5 տարի պիտի մնան փշալարերից այն կողմ` զրկելով իրենց կանացի երջանկությունից, երեխային գրկելու գորովից, ամուսնուն փարվելուց եւ քնելուց…

Հայր Ռուբենն է հորդորում` աղոթեք, ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեւոր ազատություն է մաղթում այս կանանց….

Ձեզ եմ խնդրում` մով սարեր, զով սարեր` մանկությունս հետ բերեք.

ԱՄՆ-ից ժամանած երգիչ Գեւորգ Չաքմանյանն է երգում անազատ կանանց համար եւ նրանք տեղափոխվում են իրենց տները, իրենց ընտանիքները: Հուզվում են, բայց չեն լացում, դե` ճակատագիր է: Սրան էլ կդիմանան:

Ձայնակցում են երգչին,  հա, պարում են` ի՞նչ  անենք:

Հասկացեք` մարդ ենք, կին ենք` հա բարդ ենք, բայց…

Սարի ճամփան ալ ու ալվան, յայլաները շարվեշարան…

Էլի կարոտեցին, հիմա համերգասրահներում եւ սրճարաններում կլինեին, բայց այստեղ էլ  ծաղիկներ` տնօրինությունից.  իրենց էլ են սիրում, փայփայում այստեղ..

Կաթնաղբյուրի զուլալ ջրով զովացած ջիգյարիդ մեռնեմ…

Երգն է հնչում` ջիգյարները կհովանան էն ժամանակ, երբ ազատության մեջ կլինեն, իսկ հիմա դուռն է փակվում: Բայց ոչ հավերժ, մի օր բացվելու ակնկալիքով եւ Կաթնաղբյուրի ջուրը վայելու ցանկությամբ…

Դիտեք նաեւ տեսանյութը:

“Աբովյան” ՔԿՀ-ից հետաքրքիր այլ հոդվածները` առաջիկայում:

Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ