19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը պատվոգրեր է հանձնել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով Հայաստանի Ազգային գրադարանում մեկնարկել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: “Սրտանց ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց հիասքանչ տոների առթիվ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման եւ կարեւորման գործում: Անցած տարի շնորհեցինք մրցանակներ, ինչը ողջունվեց հանրության կողմից: Միասին որոշեցինք շարունակել այս գեղեցիկ ավանդույթը, նաեւ ստանում էինք բազմաթիվ առաջարկություններ, թե ինչպիսի նոր անվանակարգեր սահմանելով կարող ենք խրախուսել կանանց ակտիվությունը հասարակական կյանքում”, – նշել է Տիգրան Սարգսյանը:

Նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող “Լավագույն կին գործարար” եւ “Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ” 2013 թ. մրցանակաբաշխության արդյունքները:

Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, “Լավագույն կին գործատու” են ճանաչվել Երեւանից` Աննա Խաչատուրովան, Լոռու մարզից` Մարգարիտա Չոբանյանը, “Լավագույն կին նորարար նախաձեռնող”` Արեւիկ Սարգսյանը եւ Նելլի Ավետիսյանը, “Լավագույն կին բարեգործ”` Լոռու մարզից՝ Զարուհի Անդրիասյանը եւ Գեղարքունիքի մարզից՝ Անուշ Բադալյանը: “Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը” անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել են Երեւանից` Կարինե Դնոյանը եւ Լոռու մարզից` Ռուզաննա Դանիելյանը:

“Լավագույն երիտասարդ կին գործարար” անվանակարգին մասնակցության հայտ ներկայացրած մինչեւ 35 տարեկան երիտասարդ կին գործարարներից հաղթող են ճանաչվել Արեւիկ Սիմոնյանը եւ Հասմիկ Ազոյանը` Երեւանից: Իսկ “Լավագույն սկսնակ կին գործարար” անվանակարգում, որը նախատեսված է 2012-2013 թթ. ընթացքում իրենց բիզնեսը նախաձեռնած ու գրանցած կանանց համար, լավագույնի մրցանակին են արժանացել Կոտայքի մարզից` Սեդա Աֆյանը եւ Գեղարքունիքի մարզից` Աննա Գաբրիելյանը:

Տիգրան Սարգսյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաեւ “Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ” մրցանակաբաշխության համայնքի ավագանու կազմում կանանց եւ տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարները :

Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը եւ նախաձեռնողականությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման եւ սատարման նպատակով հատուկ մրցանակներ են հանձնվել նաեւ միջազգային կազմակերպությունների` ԱՄՆ ՄԶԳ “Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն” ծրագրի, ԵԱՀԿ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Ասիական զարգացման բանկի կողմից:

Նիստում հայտարարվել է նաեւ “Լավագույն լրագրող՝ գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում” ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխության մասին, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի տարեվերջյան նիստում: “Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ”, “Լավագույն ռադիոռեպորտաժ” եւ “Լավագույն տպագիր նյութ” անվանակարգերում հայտարարված մրցույթի նպատակը հաջողակ գործարար կանանց հետաքրքիր պատմությունների լուսաբանումն է: “Այս մրցանակը կարեւոր է այս դահլիճում տիրող մթնոլորտը ճիշտ, առանց աղավաղումների հանրությանը ներկայացնելու առումով, իսկ այդ պատասխանատու գործը կատարում են լրագրողները:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համատեղ աշխատանքի համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ