18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է. Արտաշես Ալեքսանյան

Դերասան Արտաշես Ալեքսանյանն այսօր ասուլիսի էր հրավիրված, սակայն չներկայացավ: Henaran.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ ընկերոջ մեքենայի անիվը վնասվել էր  և նա ճանապարհին էր մնացել: ”Գնացի, օգնեցի, եկա”,-նշեց Ալեքսանյանը, հավելելով, թե ասուլիսի ավարտին “հասել է”: Դերասանը հերքեց հրապարակված տեղեկությունը, թե ինքը ավտովթարի է ենթարկվել և ասաց. ”Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է”:

Որդին թոշակի համար ծեծել է մորը

52-ամյա Գառնիկ Վարդանյանն իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ  ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության եզրակացության համաձայն` վեճի առարկան եղել է տարեց կնոջ կենսաթոշակը. որդին դժգոհել է, որ մայրը գումարը չի ծախսում ընտանիքի կարիքների համար: Դեպքը տեղի է ունեցել 2012թ. հունվարի […]

Բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուի հետ կաշխատեր նախարարը /վիդեո/

Արդյո՞ք Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ծանոթ է նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին, մասնավորապես տնտեսությանը վերաբերվող ծրագրային դրույթներին: Եվ  բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուների հետ կուզեր աշխատել: Արդյո՞ք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կա այդ ցանկում: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ այս իշխանությունների հետ կաշխատի, բայց  միայն պահակ: 

Սիրիայում հայ է առեւանգվել

Սիրիայի Սարաքեբ բնակավայրի մոտ` Հալեպ-Բեյրութ ճանապարհին ավտոբուսից առեւանգվել է 1956-ին ծնված հայ տղամարդ, հաղորդում են Բերիո լուրերը: Առայժմ որեւէ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ օրերս Հալեպում պատանդ էր վերցվել ժամկետային զինծառայող 23-ամյա Հակոբ Թուջյանը:

ՀՀԿ-ն Նժդեհի դե՞մ. ռեժիսորը չի բացառում, որ սեւ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց համացանցում հայտնված Գարեգին Նժդեհի վերաբերյալ տեսանյութեր, որոնք նա սև “PR” է որակում և ցավով նշում, որ տեսանյութերի հեղինակները հայեր են: Քննադատություններից զատ համացանցում հայտնված տեսանյութերում ազգային հերոսը ծաղրի է ենթարկվել:  ”Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները կօգտագործեն այս ամենը: Անտեղի շահարկվում է  հերոսի անունը, չի կարելի ազգային հերոսի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել”,-ասաց Զաքարյանը: […]

Հայաստանի հունական կազմակերպությունների միության նախագահը կոչ է անում ձայնը տալ Սերժ Սարգսյանին

Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը կոչ է անում ՀՀ ազգությամբ հույն քաղաքացիներին` նախագահական ընտրություններին ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: “Հունական համայնքում, իհարկե տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ կան, եւ ես իրավունք չունեմ համայնքի անունից հայտարարել, թե ում ենք ձայն տալու, բայց որպես համայնքի ղեկավար` ինձ իրավունք եմ վերապահում կոչ անելու` սատարել […]

Էպոսագետն այդքան կամքի ուժ չունի, բայց մեքենաներ …

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ կնոջ և թիմակիցների հետ այցելել է նախագահի թեկնածու, ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանին: ՛՛Անդրիաս Ղուկասյանին հանդիպել եմ, մոտեցանք դանդաղ, փորձեցի պարզել դրդապատճառները, նա բացատրեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեդրակյանը, ով կոլեգային խորհուրդ է տվել դադարեցնել հացադուլը: ՛՛Եթե ինքը դուրս գա հացադուլից, ակտիվ քարոզարշավ անի, իր գաղափարներն ավելի լուրջ ազդեցություն […]

Էպոսագետը զայրացել է

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին զայրացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին հարցումների արդյունքները: Դրան հակադրվելու համար այսօր նախագահի թեկնածուն ներկայացրեց մի քանի կայքերում արված հարցումների արդյունքները, ըստ որոնց` նախագահի թեկնածուներից ինքն է առաջատարը: Սեդրակյանի ներկայացրած հարցումներում երկրորդ տեղն զբաղեցնում է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սեդրակյանին զայրացրել է այն, որ Ադիբեկյանն իրեն “պարանոիկ” է անվանել: ՛՛Շատ […]

Թմրանյութ` աղցանից

49-ամյա  Վ.Շ-ն «Մայրաքաղաքային» աղցանի մեջ տեղադրված 5,471 գրամ քաշով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց  է փորձել փոխանցել ՀՀ ԱՆ “Սեւան” ՔԿ հիմնարկի դատապարտյալ  Դ. Խ-ին:   Մեղադրվող Վ.Շ-ն Երեւան քաղաքի Մայիսի 9 փողոցում թմրանյութի պարունակությամբ “Մայրաքաղաքային” աղցանը դրել է Դ. Խ-ի կողմից ուղարկված տաքսի մեքենայում գտնվող հանձնուքների մեջ “Սեւան” ՔԿ հիմնարկ փոխադրելու և Դ. Խ-ի անվամբ […]

Վաղը` գիշերը

Վաղը` հունվարի 25-ին ավարտվում է Առաջավորաց պահքը, որը սկսվել է հունվարի 21-ին:  Առաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որեւէ առնչություն չունի: Հունվարի 25-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից: Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված