14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

“Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-նման կարծիքի է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով կինը չի ստեղծվել  միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին: “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են այն պահին, երբ անհրաժեշտ է եղել”,-“Դեբատ” մամուլի ակումբում ասաց Լ. Ալավերդյանը: Նա զրամանում է, որ իրենց հնարավորություները ցույց  տված հայ  կանայք չեն ընդգրկվում երկրի կառավարման գործում: “Սա  անհասկանալի է: Պիտի հավասարություն լինի, ինչպես չենք ընդունում  միասեռականների ընտանիք, այդպես էլ դա չպիտի ընդունենք”,-ասաց Ալավերդյանը:

Իսկ տիկնոջ մաղթանքը խաղաղություն է: “Թող տղամադրիկ միայն պաշտպանեն մեր հոգեւոր արժեքները, թող տղամարդը իր տեղում լինի, այնպիսի բարձր դիրքւոմ, որ երբեք կինը չփոխարինի նրան”,-ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավորը: 

Լարիսա Ալավերդյանի մաղթանքն ու այլ խոհերը տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ