20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ողբերգություն . երեխաները պայթել են ականի վրա

 Ապրիլի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել , որ Հովհանի եւ Վահրամաբերդ գյուղերի միջեւ ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երխաներ կան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:

Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Վահրամաբերդ գյուղի բնակիչներ, 15-ամյա Մուշեղ Գեւորգյանի եւ 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը:

Նշվում է, որ երեխաները ոչխարի հոտը արածացնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն, ինչի հետեւանքով էլ տեղ է ունեցել ողբերգությունը:

Նշված տարածքը 45 տարով վարձակալական հիմունքներով տրամադրվել է ՌԴ զինված ուժերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ