28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է կայացել Ֆրանսիայում

Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարեւորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ: […]

Գլյուկոզա եւ շաքար հացադուլավորներին. Իրատես de facto

Բոլորին է հետաքրքիր` ինչպես է լինում, որ մեր նախագահի թեկնածուները հացադուլ են անում, սակայն ոչ մի կերպ ուժասպառ չեն լինում: Պարզվում է` բավականին նուրբ տեխնոլոգիաներ կան կենսունակ լինելու համար: Հասկանալի է, հակառակը նանո այս դարում` աբսուրդ կլիներ, երբ մարդուն բարեւում ես, մարդը քիչ հետո մեռնում է, որովհետեւ, պարզվում է, ձեռքիդ ափին որոշակի նյութ է քսված […]

Հայաստանի աչքի առաջ կջարդի Րաֆֆու գլուխը. Հայկական ժամանակ

Հայտնի լրագրող Սեդա Մավյանը եղել է Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների եւ հանրահավաքի ժամանակ եւ հարցազրույց արել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Հարցազրույցում, մասնավորապես, ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է իր հրաժարականը, Սուրեն Խաչատրյանը նշել է. “Սովորական։ Մարդ է, ինքն այդպես է ցանկանում, բայց առաջին հերթին մարդ պետք է լիազորված […]

Քաղաքաշինության ոլորտը` դատախազությունում. Հրապարակ

ԲՀԿ-ականների մեղադրանքները` ուղղված վարչապետին, ու խորհուրդները` մտնել ոստիկանության ցանկացած բաժին եւ ժողովրդի հանդեպ կատարած հանցագործությունների վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ գրել, պարզվում է “ ծանր են”՚ տարել իշխանությունում: Որոշվել է վճռական գործողությունների անցնել: Թերթին  հասած տեղեկություններով, օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել քաղաքաշինության ոլորտում բացահայտումների փաստով հարուցված քրգործերից մեկը, որը դատախազություն էր գնացել […]

Քաղաքապետի գործը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Սիսիանի քաղաքապետարանում ֆինանսական խախտումներ հայտնաբերելու Սյունիքի մարզպետարանի դիմումը այս պահին մարզի քննչական վարչությունում է: Հիշեցնենք, մարզպետարանը անցած տարվա դեկտեմբերին ստուգումներ է անցկացրել Սիսիանի քաղաքապետարանում եւ դիմել մարզի դատախազություն: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տրուզյանն ասաց, որ գործը դատախազության վարույթում չէ եւ ուղարկվել է ոստիկանություն: Ոստիկանությունից Henaran.am-ին մանրամասներ չհաղորդեցին: Միայն հաստատեցին, որ գործը […]

Րաֆֆուն կաբինետ պետք չի, այլ իշխանություն /վիդեո/

Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, ավագանու ընտրություններում “ Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակում ընդգրկված Սուրեն Զոլյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է պայքարի ճիշտ ուղին: Շատերը Զոլյանին հարցնում են` ինչու առաջին օրերից ճնշում չգործադրվեց, երբ ավելի շատ մարդ էր հավաքվում Ազատության հրապարակում: “Մի պահ ենթադրենք, որ Բաղրամյան 26-ի դռները ժողովրդի ճնշմամբ բացվեցին, […]

Մարդու իրավունքները Հայաստանում. միջանկյալ զեկույց

        Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացնում է  միջանկյալ զեկույց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:   A – 93.5. Ընդունել խոշտանգման սահմանում, որը լիովին համընկնում է “Խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին” կոնվենցիայի 1-ին հոդվածի համապատասխան սահմանմանը (Չեխիայի Հանրապետություն, Իռլանդիա, Ուրուգվայ).   Չնայած 2010թ. մայիսին կայացած Հայաստանի պարբերական […]

Չթողեցին օծի Րաֆֆու ոտքերը. տիկնոջ ոտքերն էին պոկում /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում, երբ ընթանում էր քաղաքացիական բաց ֆորումը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մի կին էր ցանկանում մոտենալ: Սակայն տիկնոջը արգելեցին: Henaran.am-ի հետ զրույցում տիկինը չցանկացավ ներկայանալ: Պարզապես ասաց, որ եկեղեցուց է գալիս, ոտնլվայի արարողությունն էր, եւ այդ յուղը բերել էր` Րաֆֆու ոտքերը օծելու : “Ասեցի տամ մորը, արտասահմանից է եկել, հավատք կունենա, որ գցի […]

Շարժման ղեկավարի անունը կարող է փոխվել, սակայն հաղթանակն անկասելի է

“Սարդարապատ” շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով, համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի միայնակ պայքարը “դոն կիշոտություն” է. “Մենք ճանապարհային քարտեզ ենք առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին և սպասում ենք արձագանքին: Առաջարկում ենք ստեղծել այլընտրանքային իշխանության մարմին, որը այժմյան գործընթացների անարդյունավետության պարագայում կարող է դառնալ երկրորդ տարբերակ: Մենք գնում ենք նույն ճանապարհով, սակայն բացեիբաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի