Բացիկներ ու վարդեր Երեւանի քաղաքապետի կողմից
Մայրության եւ գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող “Մալիբու” սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձեւավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել է հնչող կենդանի երաժշտությամբ: Երեւանի քաղաքապետարանի գարնանային հերթական անակնկալից շոյված կանայք շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար՝ իրենց հերթին ապրիլյոթյան բարեմաղթանքներ հղելով:
Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատվածում եւս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են նվիրվել:
Հատուկ տոնի առիթով պատրաստված խորհրդանշական զամբյուղից մատուցվող վարդերը որքան անակնկալ, նույնքան ոգեւորիչ են եղել հատկապես մայրաքաղաքում հյուրընկալվող օտարերկրացի ու սփյուռքահայ կանանց համար: Այստեղ էլ օրվա խորհուրդը ամբողջացրել է կենդանի երաժշտությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն