28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաշառքի պահին բերման են ենթարկվել ԶՈւ հրամանատարներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն […]

Բալասանյանն ընդունեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնին

Այսօր  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին: Քաղաքապետը շնորհավորեց տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշեց, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր պահեց հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատեց,  որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ […]

Չստացվի այնպես, որ Րաֆֆին անժողովուրդ մնա /վիդեո/

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խորհուրդ է տալիս ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին երկխոսություն, բանակցություններ սկսելուց առաջ հաշվի առնել ընդդիմության նախկին դասերը: ՛՛Մենք պետք է դասեր քաղենք նախադեպային գործընթացներից: 2011 թվականին իշխանական մեքենան քարոզում էր իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Ժողովուրդը հանգստացավ և հրապարակը դատարկվեց, ՀԱԿ-ը մնաց առանց ժողովրդի: Արդյունքում եղավ այն, ինչ դուք արդեն իմացաք. […]

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում` Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում

Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ “Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար” խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից: Քննարկումը նախագահեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, […]

Հայաստան-Չեխիա…նահանջելու տեղ չկա. բուքմեյքերների գնահատականները

Ժամեր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Henaran.am-ի հետ զրույցում բուքմեյքերական կենտրոնների աշխատակիցները տեղեկացրին, որ Չեխիայի հավաքականի հաղթանակը գնահատավում է 2.1 գործակցով, Հայաստանի հավաքականի հաղթանակը`3.97 գործակցով: Ոչ ոքիի համար սահմանվել է 3.4 գործակից: Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու համար սահմանված է […]

Յոթ եզրակացություն

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վարչախմբի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության նկատմամբ ցուցաբերվող այսօրվա պահվածքից եւ, մասնավորապես, Հովհաննիսյանին հասցեագրված՝ Սարգսյանի մարտի 25-ի նամակից։ Եզրակացություններս հետեւյալն են՝ 1) Իշխանությունները մտածում են, որ “Բարեւի” շարժումը լուրջ երեւույթ է կամ առնվազն մոտ ապագայում կարող է այդպիսին դառնալ, եւ չեն կարողանում անտեսել այն։ Սերժ Սարգսյանը լրագրողների […]

Դժբախտ պատահար. 35-ամյա Լիլիթը ցած է ընկել պատուհանները լվանալիս

Այսօր՝ մարտի 26-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում շտապ օգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Եզնիկ Կողբացի 3/ա շենքի մոտ կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Լիլիթ Հայրապետյանի դին: Ժամանել են նաև […]

“Ժառանգությանը” պաշտոններ կտրվեն. միայն թե …

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ ապրիլի իննին կայանալու է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նրա խոսքով՝ այլ արդյունքի մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, եթե ՛՛Ազատության՛՛ հրապարակում հավաքվեր մոտ կես միլիոն մարդ: ՛՛Ոչ մի միջոց այսօր չի կարող ազդել այնպես, որ իրավիճակը փոխվի: Իսկ անել այնպես, որ Հայաստանի ողջ ժողովուրդը կարծի, […]

Վթարի է ենթարկվել “Բենզին Ռուբոյի” “Range Rover”-ը

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած “Դայհացու” մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենաները. Վթարի հետևանքով ուղևոր, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Ալիս […]

Ահել-ջահել բողոքում են` ուղղորդող չկա

Հայստանի ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Հայաստանի  թատրոնի վիճակն ընդհանրապես չի բավարարում: ՛՛Թեև թատրոնում բավական լավ, բարձր գործեր կան, գեղագիտական առումով լավ է ամեն ինչ, սակայն թատրոնը հավատարիմ չի մնացել իր առաքելությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանարյանը: Նրա խոսքով՝ թատրոնն այսօր չի բեմադրում այն, ինչը հուզում է հասարակությանը:  ՛՛Կան սիրային խնդիրներ, ներկայացումներ, բայց դա չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի