13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բողոքավոր երեւանցիներն ընտրելու են Տարոն Մարգարյանին. ակցիա ՀՀԿ ԳՄ նիստից առաջ /վիդեո/

ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց, մինչեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի սկսվելը, հավաքվել էին մի խումբ մարդիկ եւ ցանկանում էին տեսնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք Ֆիրդուսու  շուկային հարակից տարածքի այն շենքերի բնակիչներն են, որոնց տները “Գլենդել Հիլզ” ընկերությունը քանդել է: Փոխարենը պետք է  նոր շենք կառուցեին, բայց հինգ տարի է առաջխաղացում չկա:

Ըստ “ Գլենդել Հիլզի”  հետ  պայնագիրը կնքվել է 2007 թվականին, համաձայն որի` 2011-ին պետք է շենքի շինարարությունը ավարտին հասցվեր եւ նորակառույց շենքում տվյալ քաղաքացիները պետք է ստանային իրենց բնակարանները: Սակայն 2011-ին պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով` մինչեւ 2014 թվականը: Բնակիչները հույս չունեն, որ նշված ժամկետում կստանան տները, քանի որ դեռ հիմքն է փորված: Բողոքավոր բնակիչների հետ հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

“Գլենդել Հիլզի”  ներկայացուցիչ Տիգրան Ասրիյանցը տեղեկացրեց, որ քաղաքացիների մի մասին արդեն բավարարել են: “Տարոն Մարգարյանի շնորհիվ, մենք ընտրելու ենք նրան”,-ասացին քաղաքացիները: Բնակիչները դժգոհեցին  ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանից: Նրանց խոսքով, նրանք երբեւէ չեն հանդիպել Յաղուբյանին, սակայն, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ հանդիպել են ու Մարգարյանը անձամբ ներկա է եղել: Սա լսելով` Հովիկ Աբրահամյանը նկատեց. “Բայց դուք ինչ դաղալ մարդիկ եք, նոր ասում էիք չեք հանդիպել, բայց պարզվում է` լավ էլ հանդիպել եք”:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ նախագահին ներկայացնել խնդիրը, որպեսզի Սերժ Սարգսյանը հանձնարարի կառավարությանը՝ պատասխանելու մարդկանց: “Կոնկրետ երբ, ինչ եւ որտեղ”,-ասաց Աբրահամյանը:

Մանրամասները քիչ անց տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ