Տղամարդը կարող է հասկանալ՝ կինը կեղծում է օրգազմը, թե ոչ. խորհուրդներ հայ տղամարդկանց
Կրկնապատկվել է հայ կանանց թիվը, ում մոտ սեռական խնդիրներ կան: Այս մասին այսօր լրագրողներին ասաց սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Սեքսոպատոլոգին սկսել են հաճախ դիմել նաև այն կանայք, ովքեր սեռական հարաբերությունների ցանկություն չունեն: Սեքսոպատոլոգը դա պայմանավորում է մի քանի պատճառով: Հաճախ կանանց մոտ ցավոտ են լինում սեռական հարաբերությունները, որի դեպքում կնոջ լարվածությունը սեռական զարգացման ժամանակ լինում է տհաճ, որը հիմք է, որպեսզի կինն աստիճանաբար խուսափի սեռական հարաբերություններից:
Սեռական հարաբերություններից խուսափելու համար ևս մեկ պատճառ է սեռավարակը: ՛՛Արտագնա աշխատանքի գնացող տղամարդիկ կամ ընդհանրապես չեն ստուգվում, կամ տասնամյակը մեկ են ստուգվում, իսկ սեռավարակները մեծ խնդիրներ են առաջացնում: Դրա համար պետք է և կանայք ստուգվեն, և իրենց ամուսիններին համոզեն ստուգվել՛՛:
Սեռական կյանքում խնդիրներից զերծ մնալու համար Շահրամանյանը հատկապես հայ տղամարդկանց խորհուրդ է տալիս լինել ավելի ուշադիր ու նուրբ և հասկանալ, որ իրենց կողակիցները դրա կարիքը շատ ունեն: ՛՛Շատ դեպքերում մեզ դիմում են այն կանայք, ում ամուսիններն իրենց քիչ են ուշադրություն դարձնում՝ մոռանալով, որ պետք է լինել ջերմ, հոգատար: Կինն անկողնում պահանջում է մեծ հոգատարություն՛՛,-բացատրեց սեքսոպատոլոգը:
Իսկ կանանց նա խորհուրդ է տալիս ամուսինների հետ լինել ազատ և նրանց պատմել իրենց սեռական ցանկությունների մասին, չկեղծել, եթե օրգազմ չեն ապրում:
՛՛Այն կանայք, ովքեր ավելի ազատ են ու չեն ամաչում, ասում են իրենց սեռական ցանկությունների մասին, ավելի հեշտ են օրգազմ ունենում: Այդպիսի կանայք ավելի ազատ ու շփվող են:
Շատ կանայք կեղծում են օրգազմը: Իհարկե, միտումնավոր չեն կեղծում, այլ ռեֆլեքս է՝ այդ իրավիճակից դուրս գալու համար, ասենք՝ կինը օրգազմ չի ապրել, պատկերացում չունի, թե ինչ է օրգազմը, ստիպված կեղծում է ձայնային ելևէջումներով, ակայն հմուտ տղամարդը կարող է գլխի ընկնել՝ կինը կեղծել է, թե ոչ՛՛,-եզրափակեց Շահրամանյանը: