28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը Երեւանի քաղաքապետարանում

Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:   Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:   Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ […]

ՀՀԿ-ն դիմում է ընդդիմությանը՝ օգնության համար

՛՛Վերջին առաջարկները Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կքննարկի նախագահը: Մարդու ուղեղն էլ լավ չի աշխատում հացադուլի վիճակում և լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ -ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները փաստում են, որ նա ընդունել է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է և պատրաստ է նրա […]

Երեւանի ընտրացուցակները

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել  www.police.am  և www.elections.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը […]

“Թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից”

“Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ […]

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում քրդերին վերաբերող հատվածը հետեւյալն է. “Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Միջին Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, […]

Ձեզ մատաղ, ընկեր Ծաոռւկյանը տեղեկություն չունի … /վիդեո/

“Վայ ձեզ մատաղ ես չեմ պատկերացրել, որ Ծառուկյանի խոսքը կարելի է գետին տապալել: Մեր տարածաշրջանից Նինա Ադամյանը /ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է.-խմբ./ ասում է, որ այդ տրակտորը գյուղապետարանին չի հատկացրել , այլ գյուղին: Մարդ չի հասկանում, եթե Ծառուկյանը տելեվիզորով  ելույթ ա ունենում ու ասում ա գյուղացու կողքին կանգնած եմ… Ստացվում է կամ Նինա Ադամյանն է իր անունը ոտնահարում, կամ  […]

“Քաղաքապետ” Արմեն Մարտիրոսյանը` նախարար. Հրապարակ

Թերթի  տեղեկություններով,Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն “տեսքով” ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին եւ այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած` կստացվի ուրույն կոալիցիա: Ըստ թերթի աղբյուրների, […]

Արմեն Արզումանյանը գնո՞ւմ է . Հայկական ժամանակ

Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաեւ իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից եւ վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ: Ըստ նույն աղբյուրների, հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որեւէ պաշտոն կստանձնի:

Զոլյանի քույրն է մեղավո՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

 Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն “Ժառանգություն” կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է : Թերթի  տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ […]

Զուրաբյանը ստախո՞ս է. Ժամանակ

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արգելել է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պատճառաբանելով, թե 2008 թվականին “Ժառանգությունը” չի պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: “Ժառանգություն” կուսակցության նախկին անդամ, 2008-ի նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանն Թերթի  հետ զրույցում, անդրադառնալով վերը նշվածին, ասաց, որ Լեւոն Զուրաբյանը սուտ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի