13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հարգելի բարձր դատարան, մեղավոր չեմ.” Վազգեն Խաչիկյան /լրացված, վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 4-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, նախորդ նիստում Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ պարզ չի իրեն ներկայացված մեղադրանքի հիմքը, մասնավորապես պաշտոնեական դիրքի չարաշահումը:

Այսօրվա նիստում միջնորդություն ներկայցրեց ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը: Նա նշեց, որ իրեն անհրաժեշտ է ստացիոնար բուժհետազոտություն եւ խնդրեց դատարանին թույլատրել բուժումը: Դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը չունի նման իրավասություն: Ստացիոնար բուժում անհրաժեշտության դեպքում ապահովում է քրեակատարողական հիմնարկը:

Մեղադրող կողմը դատարանում հրապարակում է Վազգեն Խաչիկյանի մեղադրանքը: Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը տեղյակ է եղել կենսաթոշակների յուրացումից, կազմակերպել է այդ գործընթացը, ինչի համար ըստ էության, չարաշահել է պաշտոնեական դիրքը: Խաչիկյանի համար այդ մեղադրանքը այդպես էլ հասկանալի չէ, եւ դատավորը խնդրեց մեղադրող կողմին դատաքննության հաջորդ փուլում հստակեցնել մեղադրանքի այդ մասը: Վազգեն Խաչիկյանը իրեն առաջադրված երեք հոդվածներից եւ ոչ մեկում մեղավոր չճանաչեց: “Ոչ հարգելի բարձր դատարան, ես չեմ ընդունում մեղադրանքները”,-հայտարարեց նա:

13 ամբաստանյալներից Հովհաննես Հովհաննիսյանը (Արաբկիրի սոցապ ծառայության նախկին պետ) իրեն մասնակի մեղավոր ճանաչեց, իսկ  Ավան եւ Նոր Նորք սոցիալական ծառայության պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ամբողջությամբ ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելուց հետո դատարանը որոշեց լսել  վկաներին, որից հետո  ապացույցները հետազոտել, վերջում լսել ամբաստանյալներին: 150 վկա  կենսաթոշակառուներից առաջիկա նիստերին կհրավիրվեն 30-ը:

Հաջորդ դատական նիստը ապրիլի 11-ին է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ