21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Մեր քաղաքապետի ականջին պետք է շշնջալ … “

Հայաստանի առաջին տիկինների PR-ով զբաղվում է հատուկ PR խումբը, սակայն նախագահները ոչ մի անգամ հարցումներ չեն անում` իմանալու համար, թե ինչպիսին է իրենց կանանց վարկանիշը: ”Մեզ պատվեր չկա` մի հատ տես, թե իմ կնոջը ոնց են ընկալում, եթե լինի, այդ խնդիրը կլուծենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սակայն իզուր, քանի որ ըստ Ադիբեկյանի, հասարակությունը ուշադրություն դարձնում է նրան, թե ով է առաջին տիկինը:

”Որոշ հատվածի համար կապ ունի, թե ինչպիսին է կինը, ասում են` տես ինչ ճաշակով կին ունի, ինչպես է հագնվում, կարար չէ բռլյանտներով պատված լիներ, բայց տես` ինչ համեստ է, իրենց ընտանիքում ինչ բարքեր են և այլն: Դրա համար են հայերը ուշադրություն դարձնում` ով ում հետ ամուսնացավ, ուր գնաց, ինչ հարսանիքների մասնակցեց, դա ընդհանուր քաղաքական մշակույթի տարր է”,-նշեց սոցիոլոգը:

Ադիբեկյանը շեշտեց, որ քաղաքապետ ընտրելիս ևս ուշադրություն են դարձնում այս հանգամանքին, և նրա խոսքով` քաղաքապետի կինը պետք է որոշ առումներով հանրային դեմք լինի:

”Պետք է մեր քաղաքապետի ականջին շշնջալ, որ քո բազմազավակ ընտանիքի կինը պետք է իրականության մեջ երևա, այդ նկարը ոչ միայն Ֆեյսբուքում պիտի լինի: Հայ հասարակության կողմից մեր Տարոն Մարգարյանի կինը շատ լավ կընկալվի, միայն այն, որ բազմազավակ մայր է, բավական է”,-խորհուրդ տվեց սոցիոլոգը:

Վերջինս մեզ նաև ասաց, որ քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկի կնոջը չի ճանաչում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ