18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում` սեպտեմբերի 24-25-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մամեդյարովը հայտնել է, որ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնուհետև կկայանա համատեղ հանդիպումը: «Վերջին շրջանում հաճախակիացել են […]

Մեկնարկել են պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Սեպտեմբերի 16-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ […]

Եվրոպան է մեղավոր միգրացիոն ճգնաժամի համար. Բաշար Ասադ /վիդեո/

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ Եվրոպան ինքն է հրահրել Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը` աջակցելով էքստրիմիստներին եւ սիրիական ընդդիմությանը: Նա ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները կեղծում են` ասելով, թե չեն կարողանում փախստականների հոսքի դեմն առնել: Իրականում, Ասադի խոսքով, հենց նրանք են մեղավոր, որ մարդիկ հեռանում են իրենց հայրենիքից: «Եվրոպան փորձում է այնպես ցույց […]

Սահմանադրական բարեփոխումները ժամանակի հրամայականն է

Ներկայացնում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին՝ Վերջին շրջանում ողջ հայության թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր օղակների կողմից ամենաքննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների հարցն է: Բազմամակարդակ քննարկումները, առողջ բանավեճերը, առաջարկությունները միայն կարող են նպաստել համապետական այս կարևորագույն նախաձեռնության կայացմանը: Սահմանադրական բարեփոխումների իրականացումը անհրաժեշտ և արդիական խնդիր է այս պահին և, ինչու չէ, […]

Էրդողանը միջամտում է իշխող կուսակցության որոշումներին՝ ցուցադրելով իր անփոխարինելիությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը: Անդրադառնալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP)՝ առաջիկա համագումարին, Մահչուփյանը նշել է. «Մինչ այժմ միշտ էլ Էրդողանի անմիջական ազդեցությունը զգացվել է: Նա մի պահ ազատ թողեց ԱԶԿ-ին, ցանկացավ տեսնել, թե ինչ տեղի կունենա, բայց տեսավ, որ իրադարձություններն […]

Ժառանգությունը չի կողմնորոշվել

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս դիրքորոշում չունի «կողմ» է սահամանադրական փոփոխություններին, թե «դեմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի կարողացել հստակ ներկայացնել խմբակցության դիրքորոշումը.«Առաջիկայում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:

… ազգովի այնքան հաստավիզ ենք , որ դանակը այդքան ժամանակ ոսկորին չէր հասնում/վիդեո/

Օգոստոսին մի խումբ ազատամարտիկներ նստացույց հայտարարեցին, պահանջելով՝ ազատություն դատապարտված ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանին: Ի՞նչ նպատակի ծառայեց  նստացույցը հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանի հետ. «Նստացույցը դրական արդյունք տվեց: Մենք հարցը այսպես էինք դրել, ազատություն Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին, չնայած լավ հասկանում էինք, որ այս իշխանություններից որևէ բան […]

Ռուբեն Հակոբյանը՝ ՀՅԴ-ին անդամակցելու մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային Ժողովում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որի համաձայն ինքնը լքելու է «Ժառանգություն» խմբակցությունն ու  անդամակցելու է ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությանը: «Ես թերթերից եմ լսել, որ նման մտադրություն ունեմ: Կարող են նման եզրակացություն անել, բայց գրել, որ նման մտադրություն ունի… Ես կրկնում եմ` […]

Կարիք չկա չարաշահել հիմնական զեկուցողի պարկեշտությունը. ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ժամանակ պատգամավորներին կոչ արեց պահպանել  խորհրդարանական բառապաշարը: «Որպես նիստ վարող խնդրում եմ բոլորիդ, որպեսզի մենք պահպանենք քաղաքական կոռեկտությունը, պահպանենք էթիկետը, պառլամենտական բառապաշարը և կարիք չկա չարաշահել հիմնական զեկուցողի պարկեշտությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստում պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանն […]

Ես ընդդիմադիրներին չեմ հավատում, նախագահին եմ հավատում /վիդեո/

ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Ալիկ Պետրոսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե իրենք չեն հավատում, որ Սահմանադրության փոփոխությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը չի հավակնում պետության ղեկը կրկին վերցնելու: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված