18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր պատգամավոր կարծում է իր ելույթն ամենակարեւորն է

Հանրային հեռուսառադիոընկերության տարեկան հաշվետության ժամանակ պատգամավորներից շատերը նշել էին, որ Հանրային Հ/Ը-ն չի ապահովում բազմակարծություն, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ այդ ամենը սուբյեկտիվ ընկալման հարց է:

Պատգամավորը նշեց, որ յուրաքանաչյուր պատգամավոր, երբ ելույթ է ունենում ԱԺ-ից, կարծում է, որ ամենակարևորն իր ելույթն էր, և այն արժանի էր լուսաբանման:

«Սակայն մենք չպետք է այդ տեսանկյունից նայենք, նայենք, թե արդյո՞ք ամբողջությամբ եթերն ապահովում է բազմակարծություն, թե՞` ոչ: Եթե, օրինակ,  իմ ելույթը ցույց չեն տվել, չի նշանակում, որ Հ1-ը վատ է աշխատում: Միգուցե իմ ելույթը կրկնվել է կամ ինձնից առաջ իմ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր ավելի ծանրակշիռ փաստարկներով է ներկայացրել ասելիքը, դրա համար էլ լրագրողը հարմար է գտել լուսաբանել այդ պատգամավորին, այլ ոչ ինձ»,- մանրամասնեց պատգամավորը՝ շեշտելով, որ կարևորն այն է, որ Հ1-ը լրատվական հաղորդումներում ներկայացնի բազմակարծություն:

Շարմազանովը տեսակետ հայտնեց, որ իր կարծիքով՝ Հ1-ը կարողանում է այդ բազմակարծությունն ապահովել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ