18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ում հինգ կուսակցություններով վեց կարծիք ունեն. Հերմինե Նաղդալյան

«Բարեբախտաբար Հանրապետականը մի փոքր տարբերվում է կոնգրեսի, որտեղ հինգ կուսակցություններով վեց կարծիք եք ունենում ունենում ամեն հարցի շուրջ»,- այս մասին ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի Հովհաննես Սահակյանին ուղղված հարցադրմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Թուրքիայի նպատակը Ասադի վարչակարգի հեռացումն է

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ռուսական լրատվամիջոցներին լայնածավալ հարցազրույց էր տվել: Խոսելով այս հարզացրույցի մասին` արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ասադը իր խոսքում լսարանին հստակ ասաց, որ Սիրիան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարին: Արաբագետը նշեց նաեւ, որ այսօր ողջ աշխարհը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այնինչ կան ոչ պակաս […]

Ոտնատակ կանեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում, սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ՝ դիմելով հարցով հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին, մի քանի օրինակներով փաստեց, որ գործող Սահմանադրությունը խախտվել է: «Գործող Սահամանդրության ո՞ր դրույթն է և դրույթների որ խումբն է թույլ տվել, հնարավոր դարձրել կոռուպցիայի, չարաշահման, հովանավորչության այս երևույթները և ձեր ներկայացրած Սահմանադրության նախագծի ո՞ր դրույթներն են […]

Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել. Apa.az

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փախել է Ադրբեջան եւ այնտեղից քաղաքական ապաստան խնդրել: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով: Մարտիրոսյանը ասել է, թե Ադրբեջան է փախել, քանի որ իր ընտանիքին վտանգ էր սպառնում: Վահան Մարտիրոսյանը […]

Նիկոլ Փաշինյանն էլ. Գալուստ Սահակյանը գոհ է

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քնարկման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց սահմանադրական բարեփոխումների նախագծի բովանդակային քննարկումներին: «Ի տարբերություն իր հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց Սահմանադրության նախագծի քննարկումներին, ինչը ողջունելի եմ համարում, թեկուզ մի փոքր […]

Նաիրիտցիները նոր պահանջ ունեն /վիդեո/

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին նոր պահանջով են հավաքվել: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու` պահանջելու վերագործարկել գործարանը. «Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր չեն հասցնի ավարտել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցով քննարկումը եւ կարիք է լինելու վաղը արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: ԱԺ նախագահի խոսքով` ստորագրահավաք է ընթանում: Հիշեցնենք, ԱԺ-ում քննարկվում է այդ հարցը:  

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ:

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը: Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված