Ասել եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է. Հայկական Ժամանակ
Կառավարության երեկվա նիստում փոքրիկ միջադեպ եղավ, որից կարելի է ենթադրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կորցրել է գործընկերների նկատմամբ վստահությունը և կասկածում է նրանց հավատարմությանն ու ենթարկվելու պատրաստականությանը։
Երբ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը գործադիրին էր ներկայացնում Հայաստանի ներդրումային քաղաքականության հայեցակարգը, նշելով, որ ընդհանուր ներդրումներն աճել են, կառավարության որոշ անդամներ ժպտացին, ինչը վարչապետին դուր չեկավ։ «Ինչի՞ այդպես ոգևորվեցիք։ Լավ բան ա ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում դրա համար։ Պետք է հիմնավորենք պարոն ճշմա– րիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն է»,– կառավարության անդամներին դիմեց Հովիկ Աբրահամյանը։
Նրա երկրորդ դիտողությունն ուղղված էր Պետգույքի կառավարման վարչության պետ Սրման Սահակյանին, որը հաճախ է ընկնում վարչապետի «դռբի» տակ։ Արման Սահակյանը գործընկերներին ներկայացրեց նախագիծ, ըստ որի Երևանի Մամիկոնյանց 60 հասցեում գտնվող 3910,6 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,3 հեկտար հողամասը կնվիրվի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։
Նպատակը հնդիկ ուսանողների համար հանրակացարանի կառուցումն ե Սակայն վարչապետը գտավ, որ Սրման Սահակյանը հարցը բոլորի համար մատչելի ներկայացնել չգիտի եւ դիտողություն արեց նրան։ «Հազար անգամ ասել եմ հարցերը հասկանալի ներկայացրեք։ Ասել եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է հարցերը հասկանալի ներկայացնել։ Ինչի՞ եք ամեն անգամ խառը բաներ խոսում»,– Սահակյանին դիտողաթյուն արեց վարչապետը։