ՆԱՏՕ-ն զորք կուղարկի Թուրքիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի
ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք)-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտեբերգը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկացած վտանգի դեպքում պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին, այդ թվում նաև դաշինքի անդամ Թուրքիային: Թուրքական «demokrathaber»-ի փոխանցմամբ` այդ հայտարարությունը Ստոլտեբերգը արել է Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտապանության նախարարների ժողովից առաջ, լրագրողների հետ զրուցելիս, գրում է Ermenihaber.am-ը:
«ՆԱՏՕ-ի հարավային սահմաններից հնարավոր վտանգների դեմ դաշնակցին պաշտպանելու համար պատրաստ ենք զորք ուղարկել Թուրքիա »,- ասել է Ստոլտենբերգը:
Վերջում նա իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայոմ օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ:
Նշենք, որ ռուսական երկու ինքնաթիռներ թուրքական աղբյուրների պնդմամբ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս խախտել էին Թուրքիայի օդային տարածքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ վերոնշյալ միջադեպի հետ կապված, սպառնացել էր, թե Ռուսաստանը նման քայլերով կարող կորցնել կարևոր մի գործընկերոջ`ի դեմս Թուրքիայի:
Աղբյուր` Ermenihaber.am