26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շրջադարձային փոփոխություն Սահամանդրության նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ […]

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմնորոշվեց

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների  նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը նախ արձագանքեց ԲՀԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին՝ ասելով, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել սահմանադրական փոփոխությունների շուրջ և ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միքայել Մելքումյանը հայտարարեց,  որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններին  նախագծին կողմ […]

Սերժ Սարգսյանի ծրագիրը բացահայտված է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՀՀԿ-ականները իրենից շնորհակալություն են հայտնել ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկի համար և նոր առաջարկ արեց.«Առաջարկում եմ ձեզ երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով՝ Սերժ Սարգսյանի  հետ միասին, հրաժարական տալ՝ միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն, բայց ձեր առաջիկա ծրագիրը  […]

ԵՄ-ն մեր երկրի կարևոր գործընկերներից մեկն է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական միության Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների բյուրոյի նիստի և համաժողովի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ԵՄ երկրների և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն ու […]

Ժառանգությունը դեմ է

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին և կոչ արեց քաղաքացիներին  նույնպես դեմ արտահայտվեն սահմանադրական փոփոխություններին:

35-ից ավելի հարցեր և 50-ից ավելի ելույթներ. բովանդակային քննարկումը ստացվեց

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալություն հայտնեց  պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կառուցողական և բովանդակային քննարկման համար: «Ուզում եմ, որ բոլորս արձանագրենք՝ քննարկումը ստացվեց: Աննախադեպ քննարկում էր  հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ: 35-ից ավելի հարցեր, 50-ից ավելի ելույթներ: Իրականում բովանդակային քննարկումը ստացվեց և հիսունից ավելի ելույթները՝ բոլոր խմբակցությունների երկկողմանի, բազմակողմանի քննակումները ցույց տվեցին, որ այո՛, սահմանադրական […]

«Ամենամեծ տեսախցիկը ձեր վրա է միացված»

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ ելույթ կունենար հայտարարեց, որ իշխանական լրատվամիջոցները թող անջատեն տեսախցիկներն ու ձայնագրիչները: «Ամենամեծ տեսախցիկը՝ Հ1-ի, միացված է Ձեր վրա»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը ուղիղ եթերով հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ:

Ձեր փոխարեն ուրիշներ կգան

«Վաղուց այս դահլիճում այսքան մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկում չէր եղել: Դա բնական ու ճիշտ է, երբ խնդրո առարկան պետության հիմնաքարն է՝ Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները: Իսկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ ոչ միայն իր հանրագիտարանային գիտելիքների համար, այլև հանդարտ ու հանգամանալից պատասխանների, մասնագիտական, առանց հուզումներին տուրք տալու, որոնք […]

Նամակ Գալուստ Սահակյանին

«Ես ուզում եմ հրապարակել «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի նամակը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որով պարոն Հակոբյանը հայտնում է, որ այսօրվանից վայր է դնում ՀՀ ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի իր լիազորությունները»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից և հրաժարվում է […]

Ալեքսանդր Արզումանյանը կողմ է

«Ես հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին  և  խորհրդակցելով  մեր կուսակցության անդմաների հետ բավականին դրական մոտեցում ունեմ այս կառավարման համակարգին անցնելուն»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀՇ կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դրույթին: Ալեքսանդր Արզումանյանը շնորհակալություն հայտնեց սահմանդրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում հարցով հիմնական զեկուցող Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի