26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուշագրավ բացահայտում Վահանի մասին

«Վահան Մարտիրոսյանին ներդրել է ԱԱԾ-ն: Ես այդպես եմ կարծում»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այսօր նա Բաքվում ասուլիս է տվել : Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր սահմանը հատել Վահան Մարտիրոսյանը, Արամ Կարապետյանը այս հարցում ևս հստակ դիրքորոշում ունի. «Եթե […]

ՀՅԴ-ի խորհուրդը՝ կուսակցություներին

«Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ 91 թվականից սկսած, երբ այս հարցը մտել է Հայաստանի քաղաքական օրակարգ, ՀՅԴ-ն համոզված կողմնակից է եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Մենք,  ի տարբերություն շատ շատերի, երկու տարի շարունակաբար աշխատել ենք, բոլոր փուլերում ներկայացրել ենք մեր առաջարկությունները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով սահմանդրական փոփոխությունների […]

Նախագահի մամլո խոսնակի կնոջ 470 միլիոնանոց տունը /ֆոտո/

Ռուս ընդդիմադիր գործից Ալեքսեյ Նավալնին համացանցում տարածել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ` գեղասահորդուհի Տատյանա Նավկայի տան լուսանկաները, որը գտնվում է Ռուբլյովկայում: Նավալնին գրել է, որ տան տարածքը 779 քառակուսի մետր է, այն արժեցել է 470 միլիոն ռուբլի: Նշվում է նաեւ, որ Նավկան այս տունը ձեռք է բերել այս տարվա ընթացքում: […]

Չափիդ մեջ մնա. Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում: «Ի սկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի այս շահագրգիռ, երբեմն զայրալից, բայց հանգամանալից քննարկման համար, սա ապացույց է, որ երկրի գլխավոր օրենքի վերաբերյալ ոչ ոք այս դահլիճում անտարբեր չէ, ուրեմն նոր փոփոխությունների հետ հույսեր է կապում: Դա շատ կարևոր է: Օգոստոսի 26-ից փոփոխված […]

Սարսաղի մեկն են գտել ու կաշառել.ազատամարտիկը վրդոված է

«Երբ, որ տան մեջ է դավաճանը շատ վատ է, չգիտեմ ինչ ասեմ, էշի մեկնա, կեղտոտ, տականք, սարսաղի մեկն են գտել ու կաշառել: Վճարովի լրտես, որ չգիտեմ ինչ ճանապարհով գտել են, դա իրավապաշտպանները կարող են ասել: Ի՞նչ ասեմ…ասեմ, որ դրա վրա անգամ ոտքերս չեմ կեղտոտի»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով, Ադրբեջանում տված խայտառակ ասուլիսում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար […]

Մարդ կա լուսավոր Հայաստան է երազում, մարդ կա՝ նորվեգական Հայաստան

ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում հռետորական  հարց հնչեցրեց, թե  ՀՀԿ-ն հանրության քվեն ստացե՞լ է, որ սահմանդրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել: Թևան Պողոսյանը ցավով նշեց, որ սահմանդրական փոփոխությունների գործընթացում հավատում է միայն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: «Պողոսյանը հավատում է Պողոսյանին: Ճիշտ եք անում, […]

Կսպասի Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը  մամուլից  է տեղեկացել, որ Ռուբեն Հակոբյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունն ու հրաժարվել  խմբակցության ղեկավարի  պաշտոնից: Այս մասին Թևան Պողոսյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ապագայում տեղի կունենա քննարկում, ինձ Րաֆֆի Հովհաննիսյանն է հրավիրել, ես կսպասեմ իր հետ հարցերի քննարկմանը: Այս պահին խմբակցությունը խնդիրներ չունի»,- ասաց Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, […]

Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանը` պատգամավորի թեկնածու

Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը, գրում է Ermenihaber.am-ը: Բեյհանը նշել է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, […]

Ընդդիմությունը եղել և մնում է միտինգային հարթության վրա. Հերմինե Նաղդալյան

«Իրենց «Ոչ»-ի ճակատից համարողներից շատերը համալրում են ճակատը զուտ քաղաքական նկատառումներից ելնելով: Համոզված եմ, նրանք «ոչ» չէին ասի, եթե այլ կուսակցությունից լինեին»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե  Նաղդալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների միասնական ճակատով հանդես գալուն: «Այս և մնացած բոլոր քննարկումներում մենք չափազանց քաղաքականացված ենք, բայց քաղաքականցվածությունն էլ պետք է նպատակ ունենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի