25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը լռեց ամենակարևորի մասին. Ժամանակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվեց իր գրասենյակի ղեկավարի՝ դեռեա մի քան շաբաթ առաջ ազդարարած հարցազրույցը սահմանադրական փոփոխությունների մասի: Ինչպես և սպասվում էր, ինչպես և արտահայտվել էր Ռոբերտ Քոչարյանը իր նախկին մի քանի հարցազրույցներում, նա դեմ է հանդես գալիս այդ փոփոխություններին եւ հայտնում, որ դա տանում է միակուսակցական համակարգի և խիստ վտանգավոր է Հայաստանի համար:

Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում բացակայում է երևի թե ամենաինտրիգայինը, որը հարցազրույցում  պետք է լիներ այն, թե ինչ է մտադիր անել Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները կանխարգելելու, ՀՀ-ին նրա իսկ խոսքով սպառնացող վտանգավոր հեռանկարը կանխելու, չեզոքացնելու համար:

Դատելով հարցազրույցից կամ, ավելի շուտ, ընդամենը հա­մառոտ մեկնաբանությունից՝ նա, ըստ էության, ոչինչ անել չի պատրաստվում եւ ընդամենը բավարարվում է իրավիճակը արձանագրելով, գնահատելով։ Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը այդքանով բավարարվում՝ կա­րող են լինել տարբեր գործոններ՝ եւ՜ սեփական քաղաքական հնարավորությունների սղությու­նը, եէ որոշակի խնդիրները, այս­պես ասած, ընդդիմադիր ճակա­տում գործող ուժերի հետ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ