26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը՝ «ոչ»-ի հրահանգի՞չ. Ժամանակ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են: Սակայն բոլորովին վերջերս  հայտնվել են սահամանարական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ ևս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում և որոշվել է հօգուտ գործող Սահմանադրության: Ըստ այդ քարոզիչների՝  իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա […]

Ռուբիկ Հակոբյանը հեռացավ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս է գալիս կուսակցությունից և հրաժարվում ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում: «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ […]

Թուրքիան կպայթի՞

«Թուրքիայում լարված իրավիճակը սկսվեց ընտրություններից հետո և պայմանավորվեց Էրդողանի պարտությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ նկատելով, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում  չկարողացավ հավաքել մեծամասնություն, որպեսզի միանձնյա կառավարություն կազմի: Դրա հետևանքով Էրդողանը պատրաստ եղավ գնալ անհավանական քայլերի , որպեսզի վիժեցնի կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը. « Լարվածություն ստեղծելով՝ Էրդողանը ցանկանում է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր […]

Բաղրամյանի իրադարձությունները ՀԷՑ-ի վաճառքն արագացրեցին. Վահրամ Բաղդասարյան /վիդեո/

Եռակողմ բանակցություն պետք է ընթանա՝ գնորդ-պետություն-վաճառող: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Էլի եկել ու իր երգն է երգում»

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրավիրել էր հավաք, որտեղ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը: Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը հինգ ուժերի հետ միասին ստեղծել է «Փրկության ճակատ», որը ստորագրել է «Ոչ» ճակատի հրապարակած փաստաթուղթը: ԱԻՄ առաջնորդը նախազգուշական նամակ փոխանցեց երկրի նախագահին, զգուշացնելով, որ Սահմանադրական բարեփոխումները ապօրինի են և նույնիսկ հակասահմանադրական […]

Բարոյականության օրենքները գրված են Սուրբ գրքում. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ այսօրվա նիստի ավարտից առաջ անդրադարձավ պատգամավորների կողմից  բարոյականության մասին հայտարարություններին. «Բարոյականության օրենքները  ոչ Սահմանադրության մեջ են,  ոչ օրենքներում, բարոյական օրենքները  գրված են Սուրբ գրքում  և առաջնորդվեք դրանցով» :

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` […]

Սա կոնսոլիդացիա է վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով: -Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը , որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով ՝ արտահերթ նիստով: Նախագիծը  120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող ՝  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի