06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զուրաբյանը տեղյակ է եղել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակի աղմկահարույց զեկույցի հանդեպ անվստահության մեծացման ուղղությամբ Բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած աղմկահարույց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցը պատշաճ պատասխան է ստացել հայկական պատվիրակության կողմից:

Նաղդալյանը տեսակետ հայտնեց, որ թե՛ զեկույցի վերնագիրը, թե՛ այդ ընթացքում դրսևորված պահավքը չի խոսում այն մասին, որ դա լինելու է անաչառ զեկույց: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ով զեկույցի վերնագրի հարցում մեղադրում է մասնավորապես հայկական պատվիրակությանը, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, թե չի կիսում ՀԱԿ պատգամավորի տեսակետը:

«Լևոն Զուրաբյանը ակտիվ մասնակցել է քննարկումներին, որոնք տեղի են ունեցել պատվիրակության ներսում, նա տեղյակ է եղել այն քաղաքականության մասին, որը մենք վարել ենք: Մենք ունենք ԵԽԽվ-ում աշխատելու բավական մեծ փորձ, մենք դասեր ենք քաղել:  Մենք ոչ թե մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք վերնագրի փոփոխության համար, այլ նրա ուղղությամբ, որ լինի լեգիտիմության պակաս զեկույցի նկատմամբ: Եթե լիներ ամենանախընտրելի վերնագիրը, ապա բովանդակության մեջ կարող էին լինել անընդունելի կետ, անշահեկաան ձևակերպուներ, որոնք թույլ չէին տա ընդունել զեկույցը»,- եզրափաակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ